Aravot.am-ը Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից հետաքրքրվեց՝ թիվ 49 մանկապարտեզի ճակատագրով, հարցրինք՝ ի վերջո պարզվե՞ց՝ բացի տեխնիկական աշխատողից, կորոնավիրուսի այլ վարակակիրներ չկա՞ն, եւ մանկապարտեզը երբ կբացվի, որտեղ պետք է հաճախեն այդ մանկապարտեզի՝ աշխատող ծնողներ ունեցող սաները:
«Թիվ 49 մանկապարտեզում փոփոխություն չկա: Մեկ աշխատակցից բացի, ուրիշ վարակակիր չկա: Մանկապարտեզը անորոշ ժամկետով փակ կմնա՝ մինչեւ հետագա ցուցումները»,-պատասխանեց Հակոբ Կարապետյանը:
Ինչ վերաբերում է նույն մանկապարտեզի՝ աշխատող ծնողներ ունեցող սաներին, այս մասին էլ հավելեց. «Այդ հարցին դժվար է պատասխանել: Համենայնդեպս, մանկապարտեզը կարանտինի պատճառով փակ է արդեն երկու ամսից ավել»:
Կապվեցինք նաեւ մանկապարտեզի տնօրեն Աննա Կարապետյանի հետ: Տիկին Կարապետյանը չցանկացավ մեկնաբանություն անել, ընդամենն ասաց, որ հիվանդանոցում է՝ սիրտանոթային խնդիր ունեցող հարազատի մոտ, այդ պատճառով չի կարող խոսել:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ