Լրահոս
Օրվա լրահոսը

COVID-19 հաստատված պացիենտի հոսպիտալացման ցուցումները

Մայիս 25,2020 18:55

Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատությունները, կորոնավիրուսային հիվանդության կասկածելի դեպք հայտնաբերելիս, ՀՀ ԱՆ 2020 թվականի հունվարի 31-ի թիվ N 336-Ա հրամանով հաստատված ուղեցույցի համաձայն, կազմակերպում են նմուշառում և ուղեգրում թեստավորման:

Այնուհետև ԱԱՊ բժիշկը կապ է հաստատում COVID-19 հաստատված պացիենտի հետ, ճշտում գանգատները, ուղեկցող հիվանդությունները: Ելնելով   պացիենտի գանգատներից՝ նա որոշում է կայացնում տնային այցելության մասին` տեղում գնահատելու պացիենտի ծանրության աստիճանը, որի հիման վրա դիտարկվում է նաև հոսպիտալացման անհրաժեշտութունը:

Թեթև կլինիկական ընթացքով COVID-19 պացիենտների մոտ կլինիկական

նշաններն ու ախտանշանները կարող են վատթարանալ հիվանդության 2-րդ

շաբաթից՝ ստորին շնչուղիների ախտահարման պատճառով:

Որոնք են COVID-19-ով պացիենտների հոսպիտալացման ցուցումները

1) COVID-19-ի թեթև ընթացքը և 60-ից բարձր տարիքը,

2) COVID-19-ը և հղիությունը՝ ախտանշանների առկայության դեպքում,

3) COVID-19-ի թեթև ընթացքը և քրոնիկ սրտանոթային հիվանդությունը, զարկերակային գերճնշումը, շաքարային դիաբետը, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը, իմունադեֆիցիտային վիճակները, քաղցկեղը, ճարպակալումը, քրոնիկ երիկամային անբավարարությունը,

4) միջին ծանրության ընթացքը (թոքաբորբ առանց հիպոքսիայի), որի նշաններն են․

ա․ բարձր ջերմություն, սովորաբար 38 °C-ից բարձր,

բ․ շնչառական ախտանշաններ,

գ․թոքաբորբի պատկեր՝ ռադիոլոգիական տվյալներով,

5) ծանր թոքաբորբը, որի նշաններն են բարձր ջերմությունից և շնչառական ախտանշաններից բացի, հետևյալ ≥1 նշանների առկայությունը․

ա․ շնչառության հաճախություն` ≥30/րոպե (մեծահասակներ),

բ․ արյան թթվածնով հագեցվածությունը SpO2 ≤93%,

գ․ 24-48 ժամվա ընթացքում թոքային դաշտի >50% ընդգրկող ինֆիլտրատներ,

6) կրիտիկական վիճակները (շնչառական անբավարարություն, սեպտիկ շոկ և/կամ բազմաօրգանային անբավարարություն):

Հարկ է նշել, որ հաստատված COVID-19-ով պացիենտը հոսպիտալացվում է, եթե արյան թթվածնով հագեցվածությունը SpO2 ≤93% և/կամ շնչառության հաճախությունը >22/րոպե է:

ՀՀ Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031