Արեւելյան Եվրոպայի երկրների վոլեյբոլի ասոցիացիան որոշել է կանանց օլիմպիական վարկանիշային մրցաշարերից մեկն անցկացնել օգոստոսի 28-30-ին՝ Երեւանում:
Տղամարդկանց եւ կանանց վարկանիշային մրցաշարեր են նշանակվել նաեւ հուլիսին՝ Պյառնու քաղաքում, օգոստոսին՝ Սանկտ-Պետերբուրգում, ինչպես նաեւ սեպտեմբերին՝ Բաթումում:
Սակայն նշվում է նաեւ, որ ժամանակացույցում կարող են փոփոխություններ կատարվել՝ պայմանավորված իրավիճակով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ