Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը կորոնավիրուսի 15 հաստատված դեպք կա։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը։
Նա նշեց, որ կատարվել է արդեն 46 թեստավորում:
Հաստատված դեպքերից 9 մանկատան սաներն են, մնացածը՝ աշխատակիցները։
Մարտիրոսյանը հայտնեց, որ որևէ մեկի մոտ վիրուսի որևէ ախտանշան չկա, մեկուսացված են հենց մանկատանը:
Կարդացեք նաև
Հիշեցնեք՝ այս հաստատությունում խնամք է ստանում 0-18 տարեկան 102 երեխա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: