Իտալական մամուլի տեղեկություններով` «Ռոման» չի ցանկանում կորցնել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին: Քանի որ ակումբը կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված ֆինանսական ճգնաժամի պատճառով չի կարողանում Լոնդոնի «Արսենալին» Մխիթարյանի համար պահանջվող գումարը վճարել, որոշել է Լոնդոնին առաջարկել երկարացնել վարձավճարի պայմանագիրը՝ մեկ կետ ավելացնելով, որով հայ ֆուտբոլիստը մինչեւ 2020/2021 մրցաշրջանի ավարտը կմնա Իտալիայում, իսկ դրանից հետո «Ռոման» նրան ամռանը գնելու պարտադիր իրավունք կունենա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ