Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա երկրի վարկանիշը չեք պատկերացնի ինչ ձեւով է հետ գցում, չեմ ասում այն մարդու վիճակը, ում այդ օրն են գցել». Մարուքյանը՝ Կապանի դեպքերի մասին

Մայիս 25,2020 16:45

Կապանում տեղի ունեցած դեպքերի հետ կապված այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց. «Ես երեկ դատապարտել եմ Կապանում ոստիկանության գործողություններն ու ասել եմ, որ մենք հերթական ձեռքբերումն ենք ջուրը գցում: Ի՞նչ նկատի ունեմ. գոնե վերջին 3 տարիների ընթացքում՝ 2017, 2018, 2019-ին ոստիկանությունում բռնությունների մասին հրապարակային հաղորդագրություններ չունենք, վերջին ցցուն բռնությունները եղել են 2016-ին: Հիմա եթե ինչ-որ մեկը բերման է ենթարկվել, որի նկարներից առերեւույթ երեւում է, որ այդ մարդը խոշտանգման է ենթարկվել, կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, Խոշտանգումների կանխարգելման կոնվենցիայով, բոլոր փաստաթղթերին մենք միացած ենք, սա միանշանակ է, ու այս մասով ոչ թե պիտի ծառայողական քննություն լիներ, այլ անմիջապես քրգործ հարուցվեր ՀՔԾ-ում, ինչը դեռ չի արվել: Առերեւույթ ես տեսնում եմ, որ կա հանցագործություն ու պիտի այդ մասով քննություն գնա: Հայաստանում մարդկանց, ինչ հանցագործության կասկածանքով էլ որ բերման ենթարկած լինեն, որեւէ պարագայում չի կարելի կոմպրոմիսի գնալ խոշտանգման, անմարդկային վերաբերմունքի դեպքերով: Դա երկրի վարկանիշը չեք պատկերացնի ինչ ձեւով է հետ գցում, չեմ ասում այն մարդու վիճակը, ում այդ օրն են գցել»:

Ըստ նրա, երբ իշխանական պատգամավորին հարցնում են՝ դա իրավաչա՞փ է, վերջին դեպքերից հետո կարելի է հետեւություն անել, պարզ է, որ պիտի ասի՝ իրավաչափ է. «Մարդիկ կորցրել են պատճառահետեւանքային կապը իրենց հռչակած արժեքների, իշխանության գալու ճանապարհի եւ տեղի ունեցողի հետ: Այդ պատճառահետեւանքային կապում խզում կա: Մարդիկ մոռացել են՝ իրենք ինչի՞ համար են իշխանություն: Նրա համար են իշխանություն, որ ՀՀ-ում չլինի կոռուպցիա, խոշտանգում, թալան, մոնոպոլիաներ, խնամի-ծանոթ-բարեկամ, թայֆայաբազություններ: Բայց հիմա կարող են ասել, որ բոլոր ուղղություններում ունենք ռեգրեսներ: Եթե մարդը կարող է բռնություն արդարացնի, ուրեմն էլ խոսակցություն չկա այդ մարդկանց հետ, ի՞նչ պիտի խոսենք իրենց հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031