Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանն իր դիտարկումներն է ներկայացրել Լանզարոտի կոնվենցիայի վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ դրա շուրջ քննարկումները կնպաստեն համապատասխան օրենքների միջոցով մեր պետությանը, ազգային մշակույթին հարիր լուծումներ գտնելուն

Մայիս 25,2020 16:08

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակելով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակն ու դրա հետևանքները քննարկելու նպատակով նախաձեռնած հանդիպումների շարքը, այսօր ընդունել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներ Միքայել Մելքումյանին և Շաքե Իսայանին:

Հանդիպմանը մասնավորապես խոսվել է համավարակի հետևանքով ստեղծված առողջապահական, սոցիալ-տնտեսական դժվարությունների հաղթահարման ուղիների ու լուծումների մասին: Պատգամավորները նախագահին տեղեկություններ են ներկայացրել իրենց կողմից իրականացվող աշխատանքների ու քայլերի մասին:

Անդրադարձ է եղել նաև խորհրդարանի գործունեությանը: Այս համատեքստում նախագահ Սարգսյանը մասնավորապես իր դիտարկումներն է ներկայացրել վերջերս Ազգային ժողովի կողմից վավերացված Լանզարոտի կոնվենցիայի վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ կոնվենցիայի շուրջ քննարկումները կդառնան հանրային քննարկումների ոչ թե ավարտն, այլ՝ սկիզբը և կնպաստեն համապատասխան օրենքների միջոցով մեր պետությանը, ազգային մշակույթին հարիր լուծումներ գտնելուն:

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031