Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը շարունակում է խախտել Հայաստանում ռուսական ռազմաբազայի վերաբերյալ հայ-ռուսական պայմանագրերը և համաձայնագրերը. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Մայիս 25,2020 15:53

Ռուսաստանը շարունակում է խախտել Հայաստանում ռուսական ռազմաբազայի վերաբերյալ հայ-ռուսական պայմանագրերը և համաձայնագրերը՝ խոչընդոտելով Հայաստանի տարածքում հանցագործություններ կատարած իր զինծառայողների գործերի քննությունը։

Օրինակ՝ 2015 թվականի հունվարին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքը սպանած զինծառայող Վալերի Պերմյակովին պայմանագրերի խախտմամբ ձերբակալել էին ՌԴ զինծառայողները, այնինչ նրանք պարտավոր էին հանձնել նրան Հայաստանի ոստիկանությանը: Նույն Պերմյակովի՝ ռազմաբազայից զենքով փախչելու մասին ռուսական կողմը, խախտելով պայմանագրերը, հայտնել էր ոչ թե անմիջապես, այլ 7 ժամ հետո միայն, երբ Ավետիսյանների ընտանիքն արդեն սպանված էր:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031