Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ կարող եմ հասկանալ, բացի ապրիլյանը, որովհետեւ դա բոյկոտի ենթակա թեմա չի». Անդրանիկ Քոչարյանը՝ ընդդիմադիր պատգամավորներին

Մայիս 25,2020 14:30

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում կառավարությունը անվտանգության համակարգի բարեփոխումների շրջանակներում ներկայացրել է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը զարմանք հայտնեց, որ հանձնաժողովի ընդդիմադիր անդամները չեն մասնակցում այս կարեւոր նիստին: Նրա խոսքով՝ ինչքան էլ ընդդիմադիր հարցեր լինեն, երկրի անվտանգային խնդիրները ավելի կարեւոր են. «Նույնիսկ ապրիլյան քննիչ հանձնաժողովի բացակայությունները ես չեմ կարողանում հասկանալ, որովհետեւ ամեն ինչ կարող եմ հասկանալ, բացի ապրիլյանը, որովհետեւ դա բոյկոտի ենթակա թեմա չի»:

Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ տեխնիկական խնդիրներ են լուծում ու ամենայն հավանականությամբ, վաղը ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստ կանեն, որտեղ ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հարցեր կուղղեն տեսակապով: Նա տվել է իր համաձայնությունը:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները հայտնի ծեծկռտուքից հետո բոյկոտ են հայտարարել: Չնայած ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին այդ խմբակցության պատգամավորներից մեկը՝ Տարոն Սիմոնյանը մասնակցում էր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031