Կոնյակի ոլորտում Հայաստանում մրցակցությունը բարձր է, բայց ՏՄՊՊՀ-ն հայտնաբերել է խնդիրներ: Մասնավորապես, մթերված խաղողի ծավալը եւ արտահանված կոնյակի ծավալը գնային քաղաքականության առումով կասկած են առաջացրել, որ կարող են լինել անբարեխիղճ մրցակցության դրսեւորումներ: Այս մասին խորհրդարանական լսումների ընթացքում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019թ.-ի գործունեության հաշվետվության ներկայացման ժամանակ այսօր ասաց հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը:
«Մեր ուսումնասիրության արդյունքում մթերված խաղողի ծավալները 70 000 տոննայով «իջան» եւ ավելի մոտ դարձան իրականությանը»,-նշեց նա՝ հավելելով, որ հայտնաբերված խնդրի լուծման ուղղությամբ կաշխատեն այս տարի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ