Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Այս կառավարությունը ունակ չէ գեներացնել, կայացնել և իրագործել որոշումներ մեր տարածքում մեր ժողովրդի նկատմամբ

Մայիս 25,2020 14:00

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որտե՞ղ է Հայաստանի ինքնիշխանությունը:

Հայտնի է, որ յուրաքանչյուր պետության կարևոր բնութագրիչներից մեկը սուվերենությունն է կամ ինքնիշխանությունը, որի տակ հասկանում ենք ինչպես անկախությունը միջազգային հարաբերություններում, այնպես էլ սեփական տարածքում սեփական որոշումներ կայացնելու և իրագործելու հատկությունը:

Կարճ ասած, դա նաև պետության ունակությունն է իրականացնել գերագույն իշխանություն իր տարածքում, իր ժողովրդի հանդեպ:

Կորոնավիրուսային աղետը, որը չոքել է մեր երկրի կոկորդին, բացահայտեց ևս մեկ կարևոր հանգամանք: Այս կառավարությունը ունակ չէ գեներացնել, կայացնել և իրագործել որոշումներ մեր տարածքում մեր ժողովրդի նկատմամբ:

Օրեցօր աճող թվերը, պարետատան կաթվածահար վիճակը, ոլորտային գերատեսչություններ հասունացող կոլլապսը և Փաշինյանի ջղաձիգ պոռթկումները վկայում են այն մասին, որ Հայաստանի ինքնիշխանությունն այս կառավարության օրոք նվազել է կրիտիկական մինիմումի, այստեղից բխող բոլոր կործանարար հետևանքներով:

Կառավարությունը, գցելով մեղքը ժողովրդի վրա ու պնդելով, թե ժողովուրդն իրեն չի լսում, խոստովանում է ինքնիշխանության ճգնաժամի մասին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031