Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոնց որ թե ես էլ եմ սկսում հավատալ, որ իսկապես վնգստալու երեւույթ կա». Գեւորգ Պետրոսյանը՝ դատավորներին

Մայիս 25,2020 13:28

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում վիճաբանեցին ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:

Հանձնաժողովի նիստում քննարկվում էր Գեւորգ Պետրոսյանի՝ «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է վիրավորանքի, արժանապատվությունը նսեմացնելու գործերը քննել ավելի սեղմ ժամկետներում:

Վիճաբանությունից հետո ընդմիջում հայտարարվեց, որից հետո նախագիծը դրվեց քվեարկության, ընդ որում՝ մի քանի փորձով:

Առաջին քվեարկության համար «կողմ» քվեարկեց 3 պատգամավոր, 3 «դեմ» եղավ եւ 3 «ձեռնպահ»: Հայտարարվեց, որ նախագիծը չի անցնում: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, որ ինքը կողմ է, ուստի նորից քվեարկություն արեցին: Այս անգամ եղավ 4 «կողմ», 3 «ձեռնպահ» եւ 3 «դեմ»: Հայտարարվեց, որ նախագիծն անցավ, Գեւորգ Պետրոսյանը դուրս եկավ հանձնաժողովի նիստից: Հետո նրան հորդորեցին հետ գալ, որովհետեւ հայտարարեցին, որ սխալմունք է եղել, չէ՞ որ 10-ից 6-ը կողմ չեն նախագծին, բա ձեռնպահը ձայն չի՞:

Գեւորգ Պետրոսյանը հետ չեկավ՝ արձագանքելով. «Հո մանկապարտե՞զ չի»:

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ եթե մեծամասնությունը կողմ է քվեարկել, նախագիծը համարվում է անցած. «Ձեռնպահն այնքան չէր, որ ազդեր որակի վրա»:

Խոսելով Նիկոլայ Բաղդասարյանի հետ կատարված միջադեպի մասին՝ Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Կան մարդիկ, ովքեր ինքնահաստատվելու անհաջող փորձերի սիրահար են»:

Ինչ վերաբերում է նախագծին, հիշեցնենք, որ դատական համակարգն արձագանքել էր, որ սա դեկլարատիվ բնույթ ունի, լուծում չէ խնդրին ու վիրավորվել էին, որբ Պետրոսյանը Վճռաբեկ դատարանի նախագահի գրությանը «հեքիաթ» էր անվանել: Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Էդ իրենց պատվի ու արժանապատվության մասին այդքան մտածում էին, շատ ավելի լուրջ առիթներ ունեին: Ոնց որ թե ես էլ եմ սկսում հավատալ, որ իսկապես վնգստալու երեւույթ կա»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031