Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին ընդունել է Պաշտպանության բանակի հրամանատար, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ջալալ Հարությունյանին:
Պաշտպանության բանակի հրամանատարը նախագահին զեկուցել է առաջնագծում տիրող օպերատիվ իրավիճակի, հակառակորդի կողմից անցկացվող զորավարժությունների, դրանց բնույթի և տեղաշարժերի մասին՝ հավաստիացնելով, որ Պաշտպանության բանակի համապատասխան ստորաբաժանումներն ուշադիր հետևում են հակառակորդի բոլոր գործողություններին:
Նախագահ Հարությունյանը նշել է, որ Հանրապետության իշխանությունները՝ զինված ուժերի հրամանատարական կազմի հետ միասին, կատարելու են առավելագույնը երկրի պաշտպանունակության հետևողական բարձրացման և զինծառայողների սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների առաջնահերթ լուծման ուղղությամբ:
Նախագահը մասնավորապես ընդգծել է, որ առաջիկայում շոշափելի քայլեր կձեռնարկվեն ՊԲ հերթացուցակում գտնվողներին նախատեսված ժամկետից շուտ բնակարաններով ապահովելու նպատակով:
Կարդացեք նաև
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ