Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս տարի ավելի շատ բողոքներ ունենք պետական մարմինների դեմ». Գեղամ Գեւորգյան

Մայիս 25,2020 12:44

2019թ.-ին ՀՀ պետական մարմինների կողմից մրցակցության կանոնների խախտումների առթիվ վեց վարույթ է սկսվել: ԱԺ լսումներում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019թ.-ի գործունեության հաշվետվության ներկայացման ժամանակ այսօր հայտնեց հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը: Նրա գնահատմամբ՝ այս թիվն աննախադեպ է. «Չեմ հիշում դեպք, երբ պետական մարմինը եւ պաշտոնատար անձը պատասխանատվության են ենթարկվում: Հասարակությունը պետք է վստահություն ունենա նման կառույցների հանդեպ եւ չվարանի, երբ պետությունը խախտում է իր իրավունքները: Նա անպայման պետք է դիմի ՏՄՊՊՀ-ին»:

Գեղամ Գեւորգյանի խոսքով՝ այս տարի ավելի շատ բողոքներ ունեն պետական մարմինների դեմ եւ ավելի շատ վարույթներ. «Լիահույս եմ, որ պաշտոնատար անձինք եւ պետական մարմինները ձեռնպահ կմնան խախտումներ կատարելուց, օրինակ՝ պետական տարածքների տրամադրման դեպքերում: Այդ պայմանների ուսումնասիրությունը փաստում է՝ համայնքներից բողոքներ ունենք, որ սյուները անհասկանալի սկզբունքներով են տրամադրվում անձանց: Մեր խնդրանքն է, որ պատշաճ վերաբերվեն այս գործընթացին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031