Միˊ փորձեք Քաջարանը դարձնել քաղաքական խաղերի ու ոստիկանության կամայականությունների թատերաբեմ։
Դատապարտում ենք Քաջարան համայնքի բնակիչների նկատմամբ կիրառված ապօրինությունները, աշխատավոր քաջարանցու հարկերից սնվող ոստիկանության բռնությունն ու խոշտանգումը քաղաքացու նկատմամբ:
Իրազեկում ենք համապատասխան մարմիններին, որ պահանջատեր ենք մեր քաղաքացիների ոտնահարվող իրավունքներին և արժանապատվությանը: Կոչ ենք անում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, իրավապաշտպան կազմակերպություններին, փաստաբանական գրասենյակներին իրավական գնահատական տալ Քաջարանում կատարվող ապօրինություններին ու կամայականություններին:
ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
https://www.facebook.com/MUNICIPALITYOFKAJARAN/posts/2997430147150313?__tn__=-R