Կապանի ոստիկանության դիմաց շարունակվում է քաջարանցիների ցույցը։
Ոստիկանությունը հայտարարեց, որ արտակարգ դրության պայմաններում հավաքներ անցկացնելը և դրանց մասնակցելը արգելված է օրենքով և նախատեսված է պատասխանատվություն։ Հավաքները չդադարեցնելու կամ դրանց մասնակցելուց զերծ չմնալու դեպքում ոստիկանությունը կիրառի օրենքով նախատեսված հարկադրանքի միջոցներ։
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը նշեց, որ եթե կան մարդիկ, որոնք ուզում են տուն գնալ, կարող են գնալ, իսկ նրանք, ովքեր ցանկանում են իրենց պահանջը տեղ հասցնել կարող են մնալ. «Մենք դեմ ենք ապօրինի ձերբակալություններին, մենք դեմ ենք բռնությանը»։
Չնայած այս հայտարարությանը և եղանակային պայմաններին, քաղաքացիները շարունակում են իրենց ցույցը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ կիրակի առավոտյան մի քանի քաջարանցի երիտասարդներ բերման են ենթարկվել ոստիկանություն։ Բերման ենթարկվածների հարազատների խոսքով, իրենց տղաները ամեն մեկը իր գործով էր զբաղված։ Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ 4 երիտասարդ ձերբակալվել են թմրամիջոց օգտագործած մեկի ցուցմունքով։ Նրանցից մեկին՝ Նվեր Խաչատրյանին ազատ են արձակել, քանի որ սխալմամբ էին բերման ենթակել։ Ձերբակալվածներից երկուսին՝ Խորեն Միրզոյանին եւ Լեւոն Համբարձումյանին ցանկանում են տեղափոխել Երևան, ինչին ցուցարարները դեմ են։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ