Լրահոս
Օրվա լրահոսը

Քաջարանի քաղաքապետ. «Ժողովրդի պահանջը արդարացի է»

Մայիս 24,2020 21:46

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը միացավ Կապանի ոստիկանության առաջ հավաքված ցուցարարներին։ Հիշեցնենք, որ ցուցարարները պահանջում էին ավելի վաղ բերման ենթարկվածներին չտեղափոխել Երևան։

Իսկ ավելի վաղ ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել Մանվել Փարամազյանի և նրա մերձավորների բնակարաններում։ 

Ցուցարարները քաղաքապետին ծափահարություններով ընդունեցին։ Նա ասաց. «Մենք այսօր ականատես եղանք ձերբակալությունների և անհիմն բռնությունների։ Սա ի՞նչ է նշանակում, ո՞նց կարելի է ինձ նման քաղաքացուն պառկեցնել գետնին, ծեծել։ Դա ի՞նչ է նշանակում, ո՞վ կարող է գնահատական տալ, ի՞նչ ծառայողական քննություն։ Ծեծել ու ասել ծառայողական քննություն, շփոթվել ենք, սա ի՞նչ է նշանակում։ Մի՞թե սա է այս հեղափոխության արժեքը»։ 

Մանվել Փարմազյանը հավալեց, որ իրենք դեմ են բռնություններին, և հավաքված ժողովրդի պահանջը արդարացի է. «Ինչո՞ւ պետք է մեր քաղաքացիներին տեղափոխեն քաղաք Երևան։ Մի՞թե այստեղ չկա քննություն։ Մի՞թե չկա քննական մարմին, այս ի՞նչ է բա։ Ո՞վ կարող է սրան բացատրություն տալ»։       

Նա նշեց, որ չի ցանկանում, որ այս պահանջը քաղաքականացվի. «Մենք հեռու ենք քաղաքականությունից։ Այսօր մեր բոլոր քաղաքացիները, մեր ժողովուրդը լավ գիտեն, մենք այսքան ժամանակ այդ քաղաքական բախտախնդիրները եկել ու գնացել են։ Մենք մնացել ենք նույնը՝ մեր հոգսերը ու մենք»։      

Քաղաքացիները նրան փոխանցեցին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի առաջարկությունը՝ մի խումբ քաղաքացիների հետ առարկայական քննարկում կազմակերպել, Մանվել Փարամազյանը այսպես արձագանքեց. «Մենք կողմ ենք խաղաղ բանակցություններին, նստենք, խոսենք, և այլն։ Ի սկզբանե դա անեին։ Այսինքն՝ գան բռնություն գործադրեն, վերջում հրավիրեն, ասեն՝ կլոր սեղանի շուրջ նստենք խոսենք»։ 

Հավաքվածները դեմ արտահայտվեցին մարզպետարան գնալուն, հայտարարեցին, որ պատրաստվում են մնալ Կապանի ոստիկանության դիմաց և պայքարել մինչև վերջ։ Մանվել Փարամազյանն էլ ասաց, որ լավ է ճանաչում բերման ենթարկվածներին. «Այս ձերբակալությունները, հետապնդումները մենք շատ լավ գիտենք, թե ում դեմ է ուղղված և ով է ուղղորդում»։ 

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031