Քաջարանում ու Կապանում զարգացող իրադարձությունները խիստ մտահոգիչ են։
Անհանգստություն են առաջացնում իրավական գործընթացների ենթադրյալ փոխկապակցվածությունը քաղաքական գործընթացներին, դրանց մեկաբանումը քաղաքական մոտիվացվացությամբ։
Այդ հայտարարություններն արվում են ոչ միայն սոցիալական ցանցերում կամ ցուցարարների կողմից, այլև այդ մասին հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը՝ տեղի ունեցողը որակելով որպես քաղաքական հետապնդում։
Ընտրված պաշտոնյայի կողմից նման հայտարարությունն ինքնին մի փաստ է, որի շուրջ պետք է հատուկ քննություն իրականացվի։
Կարդացեք նաև
Հայաստանում տեղական ժողովրդավարության, տեղական ինքնակառավարման մարմինների ու Հայաստանի համայնքների միության համար սրանք արտառոց գնահատականներ են ու արտառոց իրավիճակ է, երբ քաղաքապետն ու համայնքի ցուցարար բնակիչները հայտարարում են քաղաքական հետապնդման մասին։
Լինելով Հայաստանի տեղական ժողովրդավարության ու Հայաստանի Հանրապետության բարձր վարկի ջատագով՝ ՀՀ քաղաքական ու իրավապահ մարմիններից ակնալում եմ, որ
– հարցի քննությունն ընթանա հնարավորինս թափանցիկ,
– բացառվի համայնքապետի նկատմամբ քաղաքական ճնշման որևէ ակնհայտ կամ թաքնված գործողություն,
– Քաջարանի ցուցարար բնակիչներին կոչ եմ անում դրսևորել զսպվածություն։
Էմին ԵՐԻՑՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=3570135309669804&id=100000201114697&__tn__=-R