61 տարեկանում կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Կարինե Բուռնազյանը։
Կարինե Բուռնազյանը ծնվել է 1959 թվականի հունվարի 14-ին Երևանում։ 1977 թվականից սովորել է Երևանի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնին կից թատերական ստուդիայում (Զ․ Աբրահամյանի դասարան)։ 1988 թվականից աշխատում էր նույն թատրոնում։