Aravot.am-ը տեղեկացրել է, որ Սյունիքում հուզումներ են, եւ մարդիկ են ձերբակալվել:
Aravot.am-ի հետ զրույցում ցույցի մասնակիցներից Հովհաննես Հարությունյանը հայտնեց, որ քաջարանցի երիտասարդների են բերման են ենթարկել, նրանցից մեկին ծեծել են ու բաց թողել, իսկ երկուսը ձերբակալված են, եւ նրանց պատրաստվում են տեղափոխել Երեւան:
«Մենք այդ գործողությունների արդյունքները տեսնելով՝ դա թույլ չենք տալու, արդարություն ենք պահանջում: Մեզ պետք է պարզաբանեն, թե ինչի համար է դա արվում: Մեզ չեն ներկայացնում ձերբակալման հիմքերը, ասում են՝ ճշտեք ՀՔԾ-ից՝ Երեւանից: Մենք էլ առավոտյան պահանջում էինք, որ այստեղ ճշտվի»,- ասաց մեր զրուցակիցը:
Նա ընդգծեց. «Ժողովուրդը պահանջատեր է, պնդելու է, որ մեր հայրենակցին վերադարձնեն այստեղ, արդար քննություն անցկացնեն Կապանում»:
Կարդացեք նաև
Հավելենք, որ Կապանում տեղի ունեցած միջադեպին ու բերման ենթարկվածներից մեկի հանդեպ իրականացված բռնությանը արձագանքել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանը: Հայտնի է նաեւ, որ տեղի ունեցածի առնչությամբ Ոստիկանության Կապանի բաժնում ծառայողական քննություն է կատարվում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ