ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով է հանդես եկել՝ խոսելով կորոնավիրուսի նոր բռնկման մասին։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այն փաստին, որ վերջերս կորոնավիրուսի հետ կապված նոր դեպքերի բռնկում ունենք, և նշել, որ քննարկումների արդյունքում եկել են այն եզրակացության, որ դեպքերի աճի հիմնական պատճառը արդյունաբերական ձեռնարկություններն են, 75-80 տոկոսն արձանագրվել են արդյունաբերական ձեռնարկություններում և սպասարկման ոլորտում։
Վարչապետը նշել է, որ մայիսի 4-ին սահմանափակումները հանելու որոշումը կայացնելն ընտրության հարց էր․ «Մենք հասկացանք, որ տնտեսական առումով չենք կարող այլևս փակված մնալ, ընդ որում երկու ընտրություն էր՝ զուտ տնտեսական ընտրություն և զուտ առողջապահական ընտրություն։ Մենք փորձել ենք և շարունակելու ենք փորձել գնալ հավասարակշռման մոտեցմամբ»,-ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել է դիմակների՝ այսուհետ կրելու պարտադիր լինելուն՝ նշելով, որ դիմակի կրման կարգապահությունը մեզ հնարավորություն կտա զրոյացնել հաստատված դեպքերը։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/272692107449562/?v=272692107449562¬if_id=1590330932252289¬if_t=live_video