Ըստ մեր աղբյուրների, այս պահին մեծ թվով քաջարանցիներ են հավաքվել ոստիկանության Կապանի բաժնի մասնաշենքի առջև։ Կիրակի առավոտյան մի քանի քաջարանցի երիտասարդներ բերման են ենթարկվել ոստիկանություն։
Բերման ենթարկվածների հարազատների խոսքով, իրենց տղաները ամեն մեկը իր գործով էր զբաղված։ Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ 4 երիտասարդ ձերբակալվել են թմրամիջոց օգտագործած մեկի ցուցմունքով։ Նրանցից մեկին՝ Նվեր Խաչատրյանին ազատ արձակեցին, քանի որ սխալմամբ էին բերման ենթակել։
Ձերբակալվածներից երկուսին՝ Խորեն Միրզոյանին եւ Լեւոն Համբարձումյանին տեղափոխում են Երեւան, ինչին ծնողները դեմ են։ Քննչականում պատաճառաբանում են, թե այդ մեղադրանքի գծով համապատասխան մասնագիտացված քննիչ չկա։ «Թող քննիչը հասնի Սյունիք, մի հոգի ա, իրա հարմարավետության պատճառով մեր տղերքին են տանում»,-ասացին նրանց ծնողները։
Կարդացեք նաև
Հավաքվածները պահանջում են Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին։ Նրանց կարծիքով՝ քաղաքական հաշվեհարդարի հետեւում փոխմարզպետ Նարեկ Բաբայանն է կանգնած։ Ոստիկանությունն ավելացնում է ուժերը, հավաքված քաղաքացիների թիվը՝ գնալով ավելանում։
https://www.facebook.com/NverZelya/videos/3179339698800439/
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ