Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի պատճառով ծնողները դադարել են երեխաներին պատվաստել. սա կարող է հանգեցնել նոր համավարակի

Մայիս 24,2020 13:38

Կորոնավիրուսի տարածման առաջին իսկ օրվանից աշխարհի բոլոր երկրներում սկսեցին խոսել պատվաստանյութի մասին։ Ու չնայած, դեռ պատվաստանյութը չի հայտնագործվել, բայց արդեն շատերը, այդ թվում Հայաստանում, դեմ են արտահայտվում պատվաստվելուն։ Ավելին, ըստ տարածված քաղաքային լեգենդի, այն ոչ միայն օգնում է հաղթահարել կորոնավիրուսը, այլև մարդկանց չիպավորում է։

Պատվաստանյութերի դեմ շարժումը նոր չէ։ Այն սկսվել դեռ 250 տարի առաջ, երբ հայտնագործվեց առաջին պատվաստանյութը։ Սակայն այժմ բժիշկներն ահազանգում են. ասեկոսեների պատճառով ծնողները զանգվածաբար հրաժարվում են երեխաների ընթացիկ ու պարտադիր պատվաստումներին։

Հայտնի է, որ երեխայի ծնվելուց հետո 24 անց փոքրիկը պետք է ստանա առաջին պատվաստումը, երկրորդը՝ 48 ժամ հետո: Այդպես, ըստ ժամանակացույցի, մինչև 6 տարեկան երեխան պարբերաբար ստանում է պատվաստումները՝ ըստ բժշկական ազգային օրացույցի։

«Կարևոր է, որ այս ճգնաժամի ընթացքում պլանային պատվաստումները շարունակվեն: Առաջնահերթությունը պետք է տրվի առավել խոցելի երեխաներին, որոնք մինչև հիմա բաց են թողել պլանային պատվաստումները» Աֆշան Խան  ՅՈՒՆԻՍԵՖի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի ղեկավար:

 Աշխարհի գիտնականները աշխատում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ, առողջապահական համակարգերն էլ COVID-19-ի դեմ պայքարելով: Բայց հասարակությունը դեռ երկմտում է, պետք է ստանալ պատվաստում, թե ոչ: Մարդիկ էլ կան, որոնք ընդհանրապես չեն հավատում վիրուսի գոյությանը, կարծում են սա քաղաքական ծրագրված խաղ է:

Պատվաստումների մասին կարծիքները տարբեր են սարսափ պատմություններից մինչև մեծերի  խորհուրդներ: Ի վերջո պե՞տք է պատվաստել երեխային: Այս առիթով ամերիկացի մանկաբույժ, վարակիչ հիվանդությունների, պատվաստանյութերի, իմունոլոգիայի և վիրուսոլոգիայի մասնագետ Փոլ Օֆիթը ասել է.

«Մարդիկ կարծում են, որ պատվաստանյութերը կեղծ բնույթ ունեն և խուսափում են իրենց երեխաներին պատվաստելուց, նույնը եղավ ութսունականներին, երբ կարծում էին, որ կարմրուկը մեծ բան չէ և պատվաստելու կարիք չկա. ի՞նչ եղավ՝ կարմրուկի համաճարակ սկսվեց»:

Փոլ Օֆիթը հայտնի է նաև բժշկական բեսթսելլերի հեղինակ։ Նա իր «Մահաբեր ընտրություն» գրքում հենց նկարագրում է պատվաստանյութերի, դրա ծագման, թողած հետևանքների և պատվաստանյութերի դեմ պայքարի ցնցող պատմությունները ամփոփել է «Մահաբեր ընտրություն»-ում:

«Նրանք, ովքեր վիտամիններ և հավելումներ են ընդունում, ավելի հավանական է, որ մահանային թոքերի քաղցկեղից կամ սրտի հիվանդությունից, քան նրանք, ովքեր չեն վերցրել դրանք, հակառակը ՝ այն, ինչ կանխատեսում էին հետազոտողները» Փոլ Օֆիթ ամերիկացի մանկաբույժ, վարակիչ հիվանդությունների, պատվաստանյութերի, իմունոլոգիայի և վիրուսոլոգիայի մասնագետ:

Ըստ մասնագետների պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները հիվանդություններից պաշտպանվելու համար, որոնք կանխելու համար պատվաստանյութերն արդեն կան: Պլանային պատվաստումների ազգային ծրագրերը կարևոր են հիմա առավել, քան երբևէ։ Եթե պլանային պատվաստումները բաց թողնենք, հիվանդության բռնկման ռիսկը անխուսափելի կլինի:

Օրինակ ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանում 2018թ 527,000 երեխա չի ստացել կարմրուկի դեմ պատվաստման առաջին չափաբաժինը: Մեկ տարի անց՝  կարմրուկի վիրուսով վարակվեց 100,000 մարդ՝ բոլոր տարիքային խմբերում:

Ո՞վ կհաղթի պատերազմը. ծնողնե՞րը, որոնց ռմբակոծում են պատվաստանյութերի մասին վտանգավոր պատմություններով, թե՞ բժիշկները, որոնք վախենում են իրենց ընդունարանից  դուրս թողնել երեխաներին, որոնք խոցելի են իրենց տատերի ու պապերի ժամանակների հիվանդություններից: Այս պատերազմի հետևանքով տուժում են երեխաները. անպաշտպան մնալուց նրանք կարող են տառապել վարակներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031