Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արտուշ պապիկը հիասթափված է. «Գելթոզի են արել, ասում են նկարվի՝ յանի փող են տվել»

Մայիս 24,2020 13:15

OGA BAG dental clinic-ը վերջերս տեսանյութ էր հրապարակել, որտեղ ներկայացնում էր Արտուշ պապիկի բնակարանի վերանորոգման հաշվետվությունը:

82-ամյա ծերունին հայտնի դարձավ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ բարձրանալ ցանկանալու ու ոստիկանների կողմից՝ համավարակի պատճառով մերժվելու պատմությունից, ապա նույն օրը գիշերը ոստիկանության ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդ տարվելուց հետո:

Այժմ էլ  Yerevan.Online-ի մեկ այլ տեսանյութ է հրապարակել, որտեղ Արտուշ Միրզոյանը՝  նույն ինքը՝ Արտուշ պապիկը եւ նրա դուստրը խոսում են խաբված լինելու մասին: Արտուշ պապիկը ցույց է տալիս իր տան «վերանորոգումը», պոկվող պաստառներն ու  կեղտոտ հատակի վրա փռված լինոլիումը եւ դժգոհում. «Թքել են՝ կպցրել, գելթոզի են արել, ոչ կլեյ ա քցած, ոչ  բան ա քցած, սենց բան են անըմ խի, բա ասըմ չե՞ն՝  սա ընտանիք ա»: Ծերունին, ի թիվս տան այլ հատվածների, ցույց է տալիս լոգարանը, եւ ասում, որ շատ բաներ ձեւական են տրել, չի աշխատում նաեւ լոգասենյակի լվացարանը, որի տակից ջուրը հոսում է, իսկ «վաննան» ընդհանրապես շարքից դուրս է եկել:

Արտուշ Միրզոյանի դուստրը՝ Աստղիկ Միրզոյանն էլ ասում է, որ Ծիծեռնակաբերդի օրը  տանը չեն եղել, երեկոյան է  քաղաք վերադարձել քրոջ հետ: «Ժամը մեկին մեկ էլ տեսա դուռս ծեծում են, ծեծելը որն ա, ջարդում են, ես ասեցի՝ զանգում եմ ոստիկանություն, ասում են՝ ոստիկանությունն ա: Ասում եմ՝ ժամը մեկին ոստիկանությո՞ւն: Բա վարչապետի հրամանով պետք է պապիկին տանենք:

Ասեցի՝ ամբողջ ցերեկը պապիկը կանգնել ա, չեք թողել, հիմա ժամը մեկին եկել եք տանելո՞ւ: Ասեցին՝ տենց ա օրենքը, ինչ ձեւով լինի, պիտի տանենք… Ես ու քուրիկը պապիկին հագցրել ենք, տարել են Ծիծեռնակաբերդ, ոստիկանն ասեց՝ հանգիստ եղեք, ոնց տանում ենք, նենց կբերենք»,-նշեց նա:  Նաեւ հավելեց, որ առավոտյան էլ մի խումբ տղաներ են եկել իրենց տուն:

«Ասեցին՝ դուք դուրս եկեք էս տնից, մենք պապիկին տեր ենք կանգնելու, մենք ենք պապիկին պահելու, աղջիկներին, թոռներին, փեսաներին հրեցին էդ տղաները, դուրս արեցին, բա՝ պապիկին ինչ օգնություն գալիս ա, պիտի մենք հսկենք, իսկ պապիկի երեխեքն ասում են՝ մենք ոչ մեկիդ կարիքը  չունենք, խնդրում ենք ազատեք տունը, բա՝ դուք նոր եք հայտնվել… Բայց պապիկի երեխեքը միշտ եղել են»,- տեսանյութում ասում է Աստղիկ Միրզոյանը:

Այժմ Արտուշ Միրզոյանը վիրավորված է, ասում է՝ խաբված է. «Իրաքից, Մոսկվայից բանից էին եկել,  փող էին բերել, բայց ոչ մի կոպեկ էլ չեն տվել ինձ, իրանք հավաքում են՝ դնում իրանց ջեբը, մեզ էլ ասում են նկարվի՝ յանի փող են տվել… ինձ ոչ մեկը փող չի տվել…Ես հիմա  փողոցում աշխատանք եմ ման գալիս, որ ապրեմ, սովից չսատկեմ»:

https://www.facebook.com/www.yerevan.online/videos/2912472498874388/?v=2912472498874388&external_log_id=96827f57afe03e7f12969cdbe2337235&q=%D4%B1%D6%80%D5%BF%D5%B8%D6%82%D5%B7%20%D5%BA%D5%A1%D5%BA%D5%AB%D5%AF%D5%A8%20%D5%AD%D5%A1%D5%A2%D5%BE%D5%A1%D5%AE%20%D5%A7

Ի դեպ, հայտնի տեսանյութի տակ ֆեյսբուքյան որոշ օգտատերեր պապիկին արդարացնում եմ, որոշներն  էլ գրում են, որ նա անշնորհակալ է, «արժանի է զիբիլանոցում ապրելու»:

Կան նաեւ կարծիքներ, որ Արտուշ պապիկը սարքված կերպար է՝ ինչպես հեղափոխության օրերի խորհրդանիշներ դարձած «Իռայի մարդը», Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկը, ոստիկան Աշոտն ու մյուսները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031