Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպան Միքայել Մինասյանը իր տեսանյութի ընթացքում անդրադարձավ նաև ԱՄՆ-ում բնակվող Մանվել Տեր-Առաքելյանի հրապարակմանը։ Վերջինս մեղադրում էր Միքայել Մինասյանին Երևանում՝ Կարապի լճի շրջակայքում, գտնվող սրճարանը խլելու մեջ։
Նա հիշեցրեց, որ այդտեղ երբևէ սրճարան չի եղել, այլ՝ փոս. Մանվել Տեր-Առաքելյանը պատրաստվում էր բարձրահարկ շենք կառուցել Կարապի լճի շրջակայքում. «Ես երբևիցե ոչ մի կապ չեմ ունեցել Մանվել Տեր-Առաքելյանի հետ։ Ես երբեք ոչ մի կապ չեմ ունեցել Մանվել Տեր-Առաքելյանի բիզնեսների հետ։ Միակ կապը, որ ես ունեցել եմ, այն է, որ ես դեմ եմ եղել Մանվել Տեր-Առաքելյանի այդ խայտառակ նախաձեռնությանը։ Իմ մասնավոր դիրքորոշումը, այո, հնչեցրել եմ կառավարությունում այն ժողովի ժամանակ, որի արդյունքում քաղաքապետարանը չեղարկեց թույլտվությունները, և Մանվել Տեր-Առաքելյանը զրկվեց հնարավորությունից կառուցել խայտառակ մի շինություն Կարապի լճի հարևանությամբ»։
Միքայել Մինասյանը հավելեց, որ այդ դեպքից հետո տարածքը երբևէ չի օգտագործվել. «Առնո Բաբաջանյանի արձանի հարևանությամբ գտնվող այդ փոսի տարածքը, որ հիմա կանաչ գոտի է, խլել էի, որ ի՞նչ անեի։ Ինչի՞ համար եմ իբր խլել, երբ այդ տեղում 2007 թվականին՝ փոսը փակելուց հետո, երբեք ոչինչ չի կառուցվել և միշտ եղել է կանաչ գոտի, որը ապահովում է գեղեցիկ տեսարան դեպի Կարապի լիճ և արձան»։
https://www.facebook.com/mikayel.minasyan.9/videos/2870178596370536/
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ