Տեղեկացնում ենք, որ այս պահի դրությամբ Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը․
Ընդհանուր՝ 61 հաստատված դեպք, որից 49 հոգի բուժվել է, 12 հոգի բուժում է ստանում, որից 5 հոգի՝ Քաջարանից, 2 հոգի՝ Գորիսից,
4 հոգի՝ Սիսիանից, 1 հոգի՝ Մեղրիից։ 12 հիվանդները գտնվում են Կապանի բժշկական կենտրոնում։
Հարգելի՛ քաղաքացիներ, կրկին հորդորում ու կոչ ենք անում՝ համավարակի տարածման բարձր վտանգի ներկա պայմաններում շարունակել խստորեն պահպանել անվտանգ վարքի ու ախտահանման հետ կապված՝ ՀՀ ԱՆ եւ պարետատան ցուցումները, սահմանափակել շփումները, ձեռնարկել միջոցառումներ՝ տանը, աշխատավայրում եւ դրսում՝ ինքներդ ձեզ ու ձեր մտերիմներին պաշտպանելու ու վարակի տարածումը կանխարգելելու համար։
Կարդացեք նաև
Հատկապես զգուշության ու զգոնության կոչ ենք անում Սիսիան համայնքի մեր բնակիչներին, քանի որ վերջին գրանցված դեպքերն արձանագրվել են այդտեղ։
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ