Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

«Մեզ ասացին՝ վարակի գաղտնի շրջան կա». Ծովակի գյուղապետը նորից կորոնավիրուսի թեստ կհանձնի

Մայիս 23,2020 18:50

Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի ղեկավարի ու նրա ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուսի թեստի արդյունքները բացասական են եղել: Այս մասին Aravot.am-ին հայտնեց համայնքի ղեկավար Գարիկ Հակոբյանը: Նա ասաց, որ ընտանիքով շարունակում են ինքնամեկուսացված մնալ:

«Ինքնամեկուսացման մեջ ենք, մեզ ասացին՝ վարակի գաղտնի շրջան կա, չեմ կարծում, մեր ինքնազգացողությունները լավ է»,- ասաց համայնքի ղեկավարը: Ըստ նրա, երկրորդ անգամ էլ են թեստավորում անցնելու:

Համայնքի ամբուլատորիան դեռ չի գործում, քանի որ կորոնավիրուսով վարակված են նաեւ 2 բուժքույր, ըստ գյուղապետի, բուժքույրերից մեկի ընտանիքի անդամներից էլ վարակված կան։ Համայնքի վարակված բոլոր բնակիչները մեկուսացված են, բայց գյուղապետի տեղեկություններով, բոլորն էլ թեթեւ են տանում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031