Լրահոս
Օրվա լրահոսը

Հողամասերի գործառնական նշանակության և հողատեսքերի ինքնակամ փոփոխությունները չկանխելու համար Աբովյան համայնքին նշանակվել է տուգանք․ պարզաբանում

Մայիս 23,2020 17:07

Հարգելի հայրենակիցներ,

Ի պատասխան վերջին օրերին մամուլում «Աբովյանի համայնքապետը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոտայքի մարզպետի» վերտառությամբ հրապարակումների, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն էական նշանակություն ունեցող մանրամասներով պարզաբանում է ներկայացնել․

Քաղաքացի Մարիետա Մխիթարյանին պատկանող Աբովյան համայնքի վարչական տարածքում գտնվող շուրջ 3 հա մակերես զբաղեցնող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասը փաստացի օգտագործվում է որպես հասարակական սննդի և հանգստի օբյեկտ «Օազիս» անվամբ։ Մարզպետի կողմից գրության հիման վրա ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիային և հողօգտագործման վերահսկողության վարչության կողմից իրականացվել է ըստ անհրաժեշտության ստուգում, որի արդյունքներում կազմվել է հողերի օգտագործման խախտումների ակտ:

Պարզվել է, որ համայնքի վարչական սահմաններում գտնվող քաղաքացի Մարիետա Մխիթարյանի սեփականություն հանդիսացող 3.00166 հա մակերեսով (ծածկագիր 07-002-0048-0157) գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ գործառնական նշանակության , 0.0091 հա մակերեսով (ծածկագիր 07-002-0048-0148) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության և համայնքի սեփականությունը հանդիսացող (ծածկագիր 07-002-0048-0001) գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ գործառնական նշանակության հողամասերում առանց որևիցե օրինական և նպատակային նշանակության փոփոխության կառուցվել և գործում է «Օազիս» անվանումը կրող հասարակական սննդի և հանգստի օբյեկտ:

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շահբազյանի կողմից ակտում արձանագրված խախտումների համար մարզպետին է ներկայացրել Աբովյան համայնքի պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու միջնորդագիր: Մարզպետի որոշմամբ հողամասերի գործառնական նշանակության և հողատեսքերի ինքնակամ փոփոխությունները չկանխելու համար Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանին նշանակվել է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի չափով:

Կոտայքի մարզում տնտեսական գործունեություն իրականցնող անձանց մարզպետը խնդրել, միաժամանակ հորդորել է տնտեսական գործունեություն իրականացնելիս խստագույնս պահպանել իրավակարգավորումներով սահմանաված իրավական նորմերը, իսկ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց, օրենքով լիազորված գործողություններ իրականացնելիս, բացառել խնամի-ծանոթ-բարեկամ, ընկերական հարաբերություններ սկզբունքով առաջնորդվելը:

Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է և բոլորս հավասար ենք օրենքի առջև:

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031