Մայիսի 23-ին, 11։30-ին տեղեկություն է ստացվել, որ «9-րդ ալիք» լողափում՝ ջրի ափին, տղամարդու դի է նկատվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ջրափրկարարները նշված հատվածում հայտնաբերել են Վոլոդյա Վ․-ի (ծնված 1988 թ․) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
***
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին, ժամը 10:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու մոտակայքում հայտնաբերվել է օրերս կորած քաղաքացու ավտոմեքենան և հագուստը. լճում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Որոնողական աշխատանքները դադարեցվել են. ջրահեղձված քաղաքացի չի հայտնաբերվել։
Պարզվել է, որ ավտոմեքենան և իրերը պատկանում են Աբովյան քաղաքի բնակիչ Վոլոդյա Վ.-ին (ծնված 1988 թ.):
Ապրիլի 29-ից մայիսի 5-ը, մայիսի 13-ին, 15-ին, 18-ին, 19-ին «9-րդ ալիք» լողափի տարածքում մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի կողմից իրականացված որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ