Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մինչ Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հայտարարում է Արցախում ականազերծման ծրագրի ավարտի մասին. ANCA

Մայիս 23,2020 15:25

Մինչ Ադրբեջանն այս շաբաթ լայնածավալ զորավարժություններ էր անցկացնում, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում պատասխանելով հետևորդների հարցերին, ասել է, որ Միացյալ Նահանգները  ավարտել է Արցախում ականազերծման ուղղությամբ տարվող աշխատանքները՝   ուշադրությունը սևեռելով բնակչությանը խաղաղության պատրաստելու աշխատանքներին, գրում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը:

Հայ դատի հանձնախմբի մամուլի հարցերով պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանն իր մտահոգությունն է հայտնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարության կապակցությամբ: «Ըստ երևույթին, ԱՄՆ գործող վարչակազմը «բնակչությանը խաղաղության նախապատրաստելը» ընկալում է որպես կյանքեր փրկող ծրագրի ֆինանսավորման դադարեցում, բայց միևնույն ժամանակ 100 միլիոն դոլարի աջակցություն է տրամադրում Ադրբեջանին ռազմական անվտանգության համար: Սա անընդունելի է:  Շարունակելու ենք աշխատել, որպեսզի ԱՄՆ Կոնգրեսն իր վերջին խոսքն հարցի առնչությամբ»,-ասել է Չուլջյանը:

Նշենք, որ  ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավարները և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը երկու առանձին նամակ են հղել ԱՄՆ վարչակազմին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Ադրբեջանում անցկացվող լայնածավալ զորավարժությունների վտանգների վերաբերյալ և կոչ են արել հրապարակայնորեն դատապարտել այդ երկրում անցկացվող զորավարժությունները:

Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031