Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

«Այս ծառերի տեսքն ասում է, որ դրանք եկամուտ չեն բերի». Փաշինյանը գյուղացուն կոչ է անում մտածողությունը փոխել

Մայիս 23,2020 14:51

«Մարդիկ հիմնականում ոռոգման ջրի խնդիրն էին բարձրաձայնում: Հարցեր կան, որոնցով,  իհարկե, կզբաղվենք: Բայց մտածում եմ, որ եթե, ենթադրենք, այդ հարցերը լուծվեն, միեւնույնն է, դա հարց չի լուծելու»,-«ֆեյսբուքյան» ուղիղ միացմամբ այսօր ամփոփելով Արարատի մարզ ի մի շարք գյուղեր կատարած այցը՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ինչո՞ւ: Որովհետեւ մի տարի բերքն ավելի շատ է լինելու, քան պետք է, ինչի արդյունքում բերքի գինն այնքան է ընկնելու, որ գյուղացին եկամուտ չի ունենա»,-արձանագրեց նա:

Փաշինյանը փաստեց. «Մի տարի էլ բերքը քիչ է լինելու, եւ գյուղացին եկամուտ չի ունենալու: Մի տարի կարկուտ կլինի, մյուսում՝ շատ անձեւ, ինչից բերքը կփչանա, եւ այլն: Բոլոր խնդիրները հավասար են, բա ի՞նչ է լինելու, ո՞րն է լուծումը: Ես մնում եմ իմ կարծիքին, որ մտածողության փոփոխություն պետք է լինի: Այն ջուրը, որն այսօր օգտագործվում է այս դաշտերում, անգամ սակավ ջուրը, դրանով կարելի է տասը անգամ ավելի շատ հող մշակել ու ավելի շատ բերք ստանալ»:

https://www.facebook.com/1378368079150250/videos/1513771022136317/

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր այցելած համայնքներից մեկում ստեղծված նոր այգին խնդրի լուծումներից մեկն է. «Հողի  մշակման կուլտուրան պետք է փոխվի, որովհետեւ գործող կուլտուրայով հնարավոր չէ գյուղացուն հարստացնել: Իմ պատասխանն է՝ մտածողության փոփոխություն: Նայում եմ ծառերին. մեծ մասի տեսքն արդեն իսկ ասում է, որ դրանք եկամուտ չեն բերելու, մինչդեռ ամեն տարի ջուր կա-չկա, անձեւ կա-չկա… ժամանակակից աշխարհը սա վաղուց հաղթահարել է: Ժամանակակից ֆերմերը ոչ թե մտածում է, թե որքան բերք կլինի, այլ պլանավորում է այնքան, որքան իրեն պետք է: Բերքի ծավալը կառավարվող է եւ կախված չէ եղանակից»:

https://www.facebook.com/1378368079150250/videos/251411392588442/

Ապա վարչապետը նման հետեւություն արեց. «Ոռոգման ջրի եւ այլ խնդիրները կլուծվեն ընթացքում, բայց գլխավոր հարցը չի լուծվելու, եւ գյուղացին, միեւնույնն է, դրանից բարեկեցիկ չի դառնալու: Մինչեւ գյուղացին չաշխատի այնպիսի պայմաններում, որ կոկիկ հագնվի ու գնա իր այգին մշակելու, չի լուծվելու հարցը: Պետք է անցնել գյուղատնտեսության ժամանակակից տեխնոլոգիաներին, եւ սա պետք է լինի մեր ռազմավարությունը: Ուրախալի է, որ մեր շատ գյուղացիներ արդեն ընդունում են սա, այսինքն՝ մտածողություն է փոխվում»:

https://www.facebook.com/1378368079150250/videos/470699823719949/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031