Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ամենի եւ իշխանության բառապաշարի միջեւ կապ չլինել չի կարող». Մելիքյանը՝ փաստաբանի տան վրա հարձակման մասին

Մայիս 23,2020 12:32

«Այս միջադեպը հանրային ուշադրության լուրջ կարիք ունի, քանի որ գործ ունենք տարիներ շարունակ իրավաբանական գործունեություն ծավալած անձի հետ»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով փաստաբան Տիգրան Աթանեսյանի ընտանիքի վրա հարձակման դեպքին՝ ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Նա նշեց, որ Աթանեսյանը տարբեր ժամանակներում իշխանության ընդդիմախոսներին պաշտպանելու մեծ փորձ ունի. «Իշխանությունից եւ իրավասուներից պահանջում ենք ուշադրության կենտրոնում պահել միջադեպը»:

Ռուբեն Մելիքյանի խոսքով. «Այս ամենը հանդուրժել այլեւս հնարավոր չէ: Իրավաբանների համայնքը պետք է համերաշխություն հայտնի Տիգրան Աթանեսյանին: Հարյուրավոր, գուցե հազարավոր մարդիկ վրդովված են կատարվածից: Աթանեսյանի հանդեպ ատելության առաջին ալիքը եղավ 2018թ.-ին, երբ նա ստանձնել էր Մասիսի քաղաքապետի պաշտպանությունը: Հիմա էլ ընտանիքի հանդեպ է ֆիզիկական հարձակում լինում: Այս ամենի եւ իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես՝ վարչապետի բառապաշարի միջեւ կապ չլինել չի կարող: «Սամասուդի» մասին արտահայտությունները, ԱԺ-ի ծեծկռտուքը… այդ ամենը չի կարող պատճառահետեւանքային կապ չունենալ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031