Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահը էական է համարել նաև «Հայ պարկ»-ի նախաձեռնության բնապահպանական բաղադրիչը՝ նշելով, որ մայրաքաղաքը այգու, կանաչ տարածքի անհրաժեշտություն ունի

Մայիս 23,2020 11:53

Վերջերս Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ներկայացրել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում համազգային այգի՝ «Հայ պարկ» ստեղծելու իր նախաձեռնությունը՝ նշելով, որ դրա հիմքում միասնության և միասնական գործի գաղափարն է:

«Միասին ստեղծում ենք մի բան, որն ուղղված է ոչ միայն պատմությանը, հիշատակին, որը ոչ միայն պահանջատիրական է, տեղի ունեցածի մասին բարձրաձայնելու մասին է, այլ նաև ուղղված է ապագային», -ասել է նախագահը՝ կարևորելով այգու ստեղծման գաղափարի համախմբող նշանակությունը: Նա էական է համարել նաև «Հայ պարկ»-ի նախաձեռնության բնապահպանական բաղադրիչը՝ նշելով, որ մայրաքաղաքը այգու, կանաչ տարածքի անհրաժեշտություն ունի։

Նախագահի աշխատակազմը «Հայ պարկ» ստեղծելու նախաձեռնության վերաբերյալ բազմաթիվ դրական արձագանքներ է ստացել ինչպես հայաստանյան, այնպես էլ Սփյուռքի տարբեր կազմակերպություններից ու անհատներից: Նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությունը ողջունել են նաև մասնագետները՝ պատրաստակամություն հայտնելով իրենց աջակցությունն ու մասնակցությունը բերել դրա իրականացմանը:

Ֆրանսահայ պատմաբան, ցեղասպանագետ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռեյմոն Հարություն-Գևորգյանը վստահություն է հայտնել, որ այս գաղափարի շուրջ համահայկական համախմբում տեղի կունենա:

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի համահեղինակ, ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշել է, որ ծրագիրը կապված է ոչ միայն այգու բարեկարգման, այլ նաև համայն հայության համախմբման ձևաչափի հետ:

Հուշահամալիրի մյուս համահեղինակ, ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, նույնպես կարևոր ծրագիր է համարել Ծիծեռնակաբերդի այգու վերականգնումը: «Միավորելով բոլորիս՝ այն հնարավորություն է տալիս ոչ միայն վերստեղծել Ծիծեռնակաբերդի այգին, այլև, որ շատ կարևոր է, միջազգային հանրության առաջ ևս մեկ անգամ հնչեցնել հայերի ցեղասպանության հարցը: Ամեն մեկս մեր հնարավորությամբ պետք է մասնակցենք ու մեր լուման բերենք ծրագրի կայացմանը»,- ասել է ճարտարապետը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031