«Բանկային գաղտնիքի մասին» օրենքը դեռեւս չի ստորագրվել ՀՀ նախագահի կողմից եւ ուղարկվել է Սահմանադրական դատարան եզրակացության համար: Հուսանք, որ այս երկու պետական ինստիտուտները հավատարիմ կմնան օրենքի գերակայության սկզբունքին եւ թույլ չեն տա, որպեսզի արդեն օրենքով տեղի ունենա այն, ինչ հիմա է տեղի ունենում օրենքի խախտմամբ:
Երեւի ավելորդ անգամ չարժե ասել, թե նման օրենքի ընդունումը ինչպիսի բացասական ազդակ կարող է դառնալ Հայաստանում օտարերկրյա ու տեղական ներդրումների համար: Առանց այդ էլ քաղաքական ցնցումներով լի երկրի մթնոլորտը հանգեցրել է ներդրումների ծավալների կտրուկ նվազմանՙ 2018 թ.-ի երկրորդ եռամսյակից հետո: Անցած մեկուկես տարում դրանք չեն վերականգնվել եւ առավել եւսՙ աճելու որեւէ միտում չունեն:
Սակայն ամենամեծ վնասը կարող է լինել բանկային համակարգի նկատմամբ վստահության խախտումը: Եթե մարդն իմանա, որ իր բանկային հաշվին դրված գումարը ցանկացած պահի կարող է հասանելի լինել, ապա կնախընտրի իր գումարները պահել «դոշակի տակ»: Թե ի՞նչ է նշանակում բանկերից ավանդների զանգվածային արտահոսք, թերեւս ավելորդ անգամ պարզաբանելու անհրաժեշտություն չկա: Մնում է միայն հուսալ, որ գոնե այս անգամ չենք գնա պետության կարեւորագույն համակարգերից մեկի ոչնչացման ճանապարհով:
Մանուկ ԱՐԱՄՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում