Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն Թուրքիային և Ադրբեջանին կոչ է անում հավատարիմ մնալ ԵԽ-ի արժեքներին և դադարեցնել լրագրողների հետապնդումները

Մայիս 22,2020 23:40

Լրատվամիջոցների ազատության և լրագրողների անվտանգության հարցերով ԵԽԽՎ  գլխավոր զեկուցող Ստեֆան Շենախը իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում և Թուրքիայում լրագրողների ձերբակալությունների կապակցությամբ: ԵԽԽՎ զեկույցի համաձայն՝ բանտարկված լրագրողների թվով առաջատար է Թուրքիան, որտեղ ազատազրկման մեջ է գտնվում 95 լրագրող:

«Լրագրողները ենթարկվում են կամայական ձերբակալության, կալանքի, նրանք անազատության մեջ են մնում ամիսներ շարունակ, երբեմն նաև մի քանի տարի, նախքան նրանց գործերը կհասնեն դատարան: Այդ ձերբակալությունները լրագրողների քաղաքական հետապնդման հետևանք են՝ քննադատական ռեպորտաժների համար, ինչը խոսքի ազատության, լրագրողների իրավունքների ոտնահարում է»,-շեշտել է Շենախը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, այստեղ անազատության մեջ է գտնվում 10 լրագրող՝ կեղծ մեղադրանքների հիման վրա: «Թուրքիայում և Ադրբեջանում ներկայիս իրավիճակն անընդունելի է:  Այս երկրներում տարիներ շարունակ ոտնահարվել են զանգվածային լրատվամիջոցների իրավունքները: Այդ պատճառով Թուրքիային և Ադրբեջանին կոչ եմ անում հնարավորինս շուտ դադարեցնել հարձակումները լրագրողների դեմ, հավատարիմ մնալ Եվրոպայի Խորհրդի չափորոշիչներին, ինչպես նաև Կազմակերպության արժեքներին»,-եզրափակել է ԵԽԽՎ գլխավոր զեկուցողը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031