Սահմանադրական դատարանի՝ 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները դադարեցնելը, իսկ մյուս անդամների պաշտոնավարման ժամկետը նույնքան ժամանակով սահմանափակելը հնարավոր է միայն հանրաքվեի միջոցով։ Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի կազմը փոփոխելու՝ իշխանությունների առաջ քաշած նոր տարբերակին։
Դավիթ Հարությունյանի խոսքով՝ նման փոփոխություն հնարավոր է իրականացնել բացառապես հանրաքվեի միջոցով, իսկ եթե փորձ արվի հարցը լուծել ԱԺ լիազորությունների շրջանակում, ապա այդ գործընթացը կհամարվի հակասահմանադրական։
«Նման փոփոխության համար լուրջ իրավական մեխանիզմներ են հարկավոր։ Իմ համոզմամբ, այն չի կարող իրականացվել Ազգային ժողովի կողմից անցումային դրույթներ փոփոխելու արդյունքում, այն հնարավոր է իրականացնել միայն հանրաքվեի միջոցով։ Եթե անձն ընտրվել է, և իր լիազորությունների ժամկետը ֆիքսված է, ապա վաղաժամ դադարեցնել նրա լիազորությունները, թեկուզև նույն իրավական ակտով, համարվում է վատ պրակտիկա»,–ասաց նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: