Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ընտանիքի և երեխաների նկատմամբ ոտնձգությունը անբարոյականություն է». Արշավիր Ղարամյան

Մայիս 22,2020 23:13

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան և ընտանիքի վրա կատարված հարձակումը պետք է խստագույնս դատապարտվի հասարակության կողմից, իսկ իրավապահների կողմից համապատասխան իրավական արձագանքի արժանանա:

Ակնհայտ է, որ նշված միջադեպը կապված է Տիգրան Աթանեսյանի կողմից որպես փաստաբան մի շարք հասարակական հնչեղություն ստացած քրեական գործերով իրականացրած մասնագիտական գործունեության հետ և արդյունք է հասարակությունում տիրող անհանդուրժողականության մթնոլորտի և բազմակարծության մերժման:

Նման երևույթները ոտնձգություն են ողջ փաստաբանական համայնքի նկատմամբ, այդ կերպ հարվածի տակ են դնում մրցակցային արդարադատությունը:

Վերոգրյալից զատ, դուրս գալով իրավական հարթությունից, անհրաժեշտ է փաստել, որ անկախ պատճառներից և մոտիվներից՝ ընտանիքի և երեխաների նկատմամբ ոտնձգությունը անբարոյականություն է և դրա նկատմամբ տոլերանտ և կամ խրախուսական վերաբերմունքը խարխլում է ողջ հասարակության արժեքային համակարգը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031