Մոտ կես ժամ տևած ուժգին քամու պատճառով ամբողջապես հոսանքազրկվել են Գյումրու կենտրոնական փողոցները, տները, խանութները։ Խավարի մեջ են հայտնվել Գյումրու կենտրոնական Սայաթ-Նովա պողոտան ու Խաղաղության օղակը։
Հոսանքազրկվել է պատմական երկու ՝ Շիրազի ու Ռուսթավելի փողոցների կեսը, նաև դեպի «Մայր Հայաստան» հուշահամալիր տանող փողոցը, Հաղթանակի պողոտայի ու Շիրակացի փողոցի մի հատվածը, ամբողջ Սլաբոդկա թաղամասը, Արցախի թաղամասի կեսից ավելին, Ղարիբջանյան խճուղին։
Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակը հոսանքազրկված չէ։
Հիշեցնենք, որ ուժգին քամին մեծ վնասներ է պատճառել Գյումրիին ու Շիրակի մարզի 10-ից ավելի համայնքների, տան կտուրներ է թռցրել, ծառեր է արմատախիլ արել։
Կարդացեք նաև
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը համայնքների ղեկավարներին հանձնարարվել է տեղերում ձևավորել հանձնաժողովներ և գնահատված վնասների մասին տեղեկատվությունը ներկայացնել մարզպետարան։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Հովհաննես Խորիկյանի