Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարզպետը ծանոթացել է 2019-2020թթ. սուբվենցիոն տարբեր ծրագրերի իրականացման գործընթացին

Մայիս 22,2020 20:45

Կոտայքի մարզպետի աշխատանքային այցերը մարզի համայնքներ շարունակական բնույթ են կրում, իսկ համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը մշտապես գտնվում են իմ և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներւ վերահսկողության կենտրոնում:

Այսօր մարզպետը խորհրդականների՝ Արտավազդ Բարսեղյանի և Արևշատ Առաքելյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղավ Ջրվեժ խոշորացված համայնքի Զովք, Ձորաղբյուր, Ջրվեժ բնակավայրերում, ինչպես նաեւ Հացավան, Գեղարդ և Գողթ համայնքներում։

Այցի նպատակն էր՝ տեղում ծանոթանալ 2019թ. մեկնարկած սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս բնակավայրերում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, ինչպես նաեւ 2020թ. ՀՀ Կառավարությանը ներկայացված ծրագրերի նախապատրաստական աշխատանքների ընթացքին։

Համայնքապետերի և բնակավայրերի վարչական ղեկավարների հետ մարզպետը ծանոթացավ 2019-2020 թվականների սուբվենցիոն տարբեր ծրագրերի շրջանակներում կառուցվող և վերանորոգվող մանկապարտեզների, մշակույթի տան շինարարական և իրականացվող ասֆալտապատման լայնածավալ աշխատանքների ընթացքին։ Դրանցից շատերն արդեն այս ամառ շահագործման կհանձնվեն։

Մարզպետն ընդհանուր առմամբ իր գոհունակությունն հայտնեց իրականացվող աշխատանքների որակից։ Նաև եւս մեկ անգամ ընդգծեց իրականացվող եւ նախատեսվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքի վերահսկողության անհարժեշտությունն իրենց՝ համայնքների կողմից, ինչը համայնքի կայուն զարգացման գլխավոր գրավականն է և էականորեն կազդի մեր բնակավայրերում կյանքի որակի վրա։

Այս տարի եւս նախատեսվում է նախորդ տարի կառուցված ջրագծի միացումների եւ ջրաչափերի տեղադրում Ձորաղբյուր համայնքում, ներքին հարդարման և կահավորման աշխատանքներ Հացավանի մշակույթի տանը, Հացավանի Հ․ Մանուկյանի անվան միջնակարգ դպրոցի պարսպապատում մարզպետարանի խնայողությունների հաշվին, ինչպես նաեւ բավականին մեծածավալ ասֆալտապատման ու ճանապարհաշինական աշխատանքներ Գեղարդ և Գողթ բարձրլեռնային բնակավայրերում։

Բացի օրակարգային այցերը, մարզպետը շփվեց նաև բնակավայրերի բնակիչների հետ՝ համայնքներում առկա խնդիրները տեղում տեսնելու, հասկանալու և առաջիկայում լուծումներ առաջադրելու նպատակով։

Այցի մասին ավելի հանգամանալից՝ առաջիկա հրապարակումներում։

Կոտայքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031