Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Բա ինչո՞ւ այդ լավ համակարգով այդքան վատ պատկեր ունենք

Մայիս 22,2020 17:49

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կհիշե՞ք, որ համաճարակի սկզբին իշխանական քարոզիչները տարածում էին այս նկարը, որի տվյալներն իրականում արտացոլում էին, եթե չեմ սխալվում, 2017-2018 թվականների պատկերը. այն է՝ մինչև իշխանափոխություն:

Այսինքն, մեր համակարգը միջազգային գնահատականներով, ավելի լավն է եղել:

Այստեղ հարց է առաջանում. բա ինչո՞ւ այդ լավ համակարգով այդքան վատ պատկեր ունենք:

Պատասխանն ակնհայտ է:

Որովհետև այս և երկրի բազում այլ համակարգեր արդեն երկու տարի է, ինչ հայտնվել են Նիկոլ Փաշինյանի ձեռքերում, ով ֆենոմենալ հատկություն ունի. ապականել ամեն ինչ, ինչին կպնում է:

Ասում եմ, չէ՞, 2018-ին փախցրել է պետական կառավարման մեքենան, բայց քանզի քշել չգիտի, աջուձախ ջարդուխուրդ է անում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031