Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:
Նախագահ Հարությունյանը բարձր է գնահատել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջեւ ձեւավորված հարաբերություններն՝ ընդգծելով, որ դրանց կատարելագործումը պետք է մշտական բնույթ կրի:
Այդ համատեքստում Արայիկ Հարությունյանը կարեւորել է Արցախի նորընտիր Ազգային ժողովի հետ փոխգործակցության ակտիվացումը եւ որակապես նոր հարաբերությունների կառուցումը:
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին՝ նախագահի բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հավաստիացրել, որ կգործադրեն բոլոր ջանքերը Արցախի իրենց գործընկերների հետ աշխատանքի ավելի սերտ ու արդյունավետ մեխանիզմների մշակման համար:
Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ