Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

EUvsDisinfo. COVID-19-ի հետ կապված ապատեղեկատվությունը տրենդային է դառնում Արևելյան հարևանության երկրներում

Մայիս 22,2020 16:14

2020 թվականի մարտին ԵՄ-ն մեկնարկեց իր լայնածավալ ջանքերը` Եվրոպայում և դրանից դուրս համավարակի հետևանքների հաղթահարման ուղղությամբ: Այն արագորեն արձագանքեց իր Արևելյան հարևանության երկրների, ներառյալ Հայաստանի կարիքներին և վերջիններիս տրամադրեց աջակցության փաթեթներ:

ԵՄ Արևելյան հարևանության տարածքում COVID-19-ի տարածմանը հետևեցին դավադրության տեսությունները, ապակողմնորոշող տեղեկատվությունը և ապատեղեկատվությունը: Կրեմլամետ ԶԼՄ-ների համար համավարակը նոր հնարավորություններ է ստեղծել՝ առկա ապատեղեկատվական նարատիվների զարգացման և նորերը տարածման տեսանկյունից:

EUvsDisinfo կայքը վերջերս հրապարակեց մի հոդված, որում բացահայտվում են ԶԼՄ-ների կողմից տարածաշրջանում տարածված որոշ միտումներ և նարատիվներ:

Ըստ հոդվածի՝ տարածաշրջանում կրեմլամետ ապատեղեկատվության հիմնական նպատակներից մեկը ԵՄ-ի և Արևելյան հարևանության տարածքում նրա գործընկերների միջև սեպ խրելն է:

Հոդվածը պնդում է, որ COVID-19-ի համատեքստում նման ապատեղեկատվական ջանքերը նոր տեսք են ստանում, երբ համակարգված կերպով ներկայացվում է, թե իբր ԵՄ-ն ունակ չէ արձագանքել բռնկմանը, էլ չենք խոսում հարևաններին օգնություն ցուցաբերելու մասին:

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031