Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհը դուրս է գալիս կարանտինից. երբ կվերականգնվի համաշխարհային տնտեսությունը. BBC

Մայիս 22,2020 15:10

Աշխարհի երկրները հաջորդաբար չեղարկում են կարանտինի ռեժիմի, որը սահմանել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով, մարտիկ շտապում են վերադառնալ աշխատանքի և նախկին կյանքին: Բայց տնտեսագետները և իշխանությունների ֆինանսական ոլորտի պատասխանատուները նախազգուշացնում են՝ դժվար թե բոլորի մոտ ստացվի, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հարյուրամյակի խոշորագույն ճգնաժամից ելքը կարող է լինել ոչ այնքան արագ, ինչպես մուտքն էր, համաշխարհային տնտեսությանը սպասվում է ծանր վերականգնողական գործընթաց, մասնակի կաթված և սպիներ, նախազգուշացնում են տնտեսագետները:

Նույնիսկ եթե բացվեն թատրոնները, գրասենյակները, բիզնես ակտիվությունը, զբաղվածությունը, աշխատավարձները և արտադրողականությունն այլևս չի վերադառնա այն բարձունքին, որից գահավիժել էր Covid-19-ի համավարակից հետո:

Պատճառներից մեկն այն է, որ ոչ բոլորն անհապաղ կբացվեն, քանի որ վիրուսը հաղթահարված չէ, պատվաստանյութ չկա, մի շարք երկրներ սպասում են երկրորդ ալիքին: Այս ամենը նշանակում է, որ մարդիկ, բիզնեսը վախենում են ապագայից և չեն շտապում գումար ծախսել նախկին մասշտաբներով: Բացի այդ երկրները բավականին մեծ գումար են ծախսել կարանտինի ժամանակ: Շատ բիզնեսներ՝ ավիաընկերություններից մինչև ռեստորաններ, չեն հաղթահարի կարանտինը նույնիսկ իշխանությունների աջակցության պարագայում: Շատ մարդիկ կզրկվեն աշխատանքից, իսկ ստեղված պայմաններում շատ բարդ կլինի գտնել նորը:

Եվ նույնիսկ եթե 2021թ. գործնական ակտիվությունը վերականգնվի, համաշխարհային տնտեսությունը չի կարողանա կորցրածն ամբողջությամբ հետ բերել և կկրի շուրջ 10 տրիլիոն դոլարի վնաս, այս մասին վկայում է Արժույթի միջազգային հիմնադրամի հաշվարկը: Մոտ այդքան գումար էլ աշխարհը կծախսի ճգնաժամի դեմ պայքարի շրջանակում:

BBC-ի փոխանցմամբ՝ զարգացած աշխարհում ամենաշատը կտուժի Եվրամիությունը: ԱՄՀ-ն և Եվրահանձնաժողովն այս տարի կանխատեսում են շուրջ 7 տոկոս անկում, իսկ եվրոպական կենտրոնական բանկը՝ շուրջ 5 և 15 տոկոս: Թե որքան խորը կլինի ճգնաժամը, կախված է մի քանի հանգամանքից, ասում է եվրոպական կենտրոնական բանկի փոխնախագահ Լուիս դե Գինդոսը: Առաջին հանգամանքն այն է, թե որքան շուտ երկրները կչեղարկեն կարանտինը, երկրորդ՝ արտադրության և սպառման որ հատվածն է ընդմիշտ կորսված և երրորդ՝ որքան արդյունավետ կլինեն հակաճգնաժամային միջոցառումները, որոնք կսահմանեն իշխանությունները:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031