Ասուլիսի ընթացքում վարչապետը հենց խորովածի պատրաստման օրինակով բացատրեց, թե ինչու պետք չէ շտապել բարեփոխումների մասով:
Իհարկե, մի փոքր դժվար է Փաշինյանի հետ վիճել խորովածի պատրաստման եղանակների վերաբերյալ:
Բայց, այնուամենայնիվ, փորձենք հենց խորովածի պատրաստման օրինակով բացատրել, թե ինչպես են ձախողվում դատաիրավական բարեփոխումները և ինչպես են քաղաքացիները վերջում սոված մնալու: Նախ, հյուրերը կարող են հանկարծակի գալ, առանց զգուշացնելու: Այլ է քաղաքացիների պահանջը՝ իրականացնել դատաիրավական լրջագույն բարեփոխումներ:
Այսինքն՝ հյուրերը հանկարծակի չեն եկել, շատ վաղուց և շատ հաճախակի զգուշացրել են, որ գալու են: Անգամ գալուց առաջ շատ մեծ աղմուկ բարձրացրեցին, տվյալ դեպքում՝ հեղափոխության տեսքով: Եվ այժմ արդեն երկու տարի է՝ եկել են, բայց տանտերը (կառավարությունը) չի էլ պատրաստվում կրակը վառել և հյուրերին զբաղեցնում է պատմություններով, թե հարևաններից ով և ինչպես է վառել կամ հում թողել խորովածը:
Կարդացեք նաև
Խորոված պատրաստողների ևս մի փոքրաթիվ խումբ կա, և ամենայն հավանականությամբ կառավարության պատասխանատուները հենց այդ խմբին են պատկանում: Սկզբում թեժ կրակ են վառում, բայց հետո այնքան են սպասում՝ կրակը նստի, որ արդյունքում, երբ միսը դնում են կրակի վրա, պարզվում է՝ արդեն վաղուց կրակ չկա: Սա գործող կառավարության տիպիկ վարքագիծն է: Երկու տարի է՝ կրակը վառել են, բայց խորոված անելու փոխարեն նստել և խորովածի պատրաստման վերաբերյալ տարատեսակ խոհարարական ստեղծագործություններ են ուսումնասիրում:
Արիս ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն» շաբաթաթերթի այսօրվա համարում: