Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչև ե՞րբ իշխանությունները կարող են իրենց բաժին պատասխանատվությունը գցել այլոց վրա». «Փաստ»

Մայիս 22,2020 12:35

Երկու տարվա ընթացքում քաղաքացիների ակնկալիքները, որ նրանք ունեին վարչապետ Փաշինյանից, իրականություն չեն դառնում։

Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում քաղաքացիները լրատվական «DDoS» հարձակման են ենթարկվում կոռուպցիայի դեմ պայքարի, քրեական գործերի հարուցման և պետությանը գումարներ վերադարձնելու մասին տեղեկություններով։ Այնինչ, հարուցված քրեական գործերից շատերը ժամանակի ընթացքում կարճվում են, իսկ որոշներն էլ անընդհատ ձգձգման գործընթացի մեջ են։ Դատախազությունն էլ, որպես աշխատանքի ցուցանիշ, շարունակ հրամցնում է հարուցված քրեական գործերի քանակը: Փաստ է, որ մեծ քանակությամբ գործերի հարուցման արդյունքում, բացի լրատվական անտեղի աղմուկից, ոչինչ չկա։

Հնչեղ քրեական գործերի հարուցումն ավելի շատ մարդկանց ուշադրությունը իրական խնդիրներից շեղելու նպատակ է հետապնդում, քան միտված է նրանց կյանքի որակը բարձրացնելուն։ Չնայած աննշան փոփոխություններին՝ քաղաքացիների կյանքը մնացել է նույնը, ինչպիսին կար նախկինում։ Միևնույն ժամանակ, իշխանավորների կյանքի որակն առնվազն պարգևավճարների հաշվին էապես բարձրացել է։

Երկու տարվա կառավարման փորձը ցույց է տալիս, որ միակ բանը, որ իշխանությունները հմտորեն կատարում են, պատասխանատվությունը սեփական ուսերից գցելն է։

Սակայն մինչև ե՞րբ իշխանությունները կարող են իրենց բաժին պատասխանատվությունը գցել այլոց վրա. ի վերջո, այդ գործելակերպը կարող է լուրջ հետևանքներ ունենալ իրենց համար։ Եվ այս համատեքստում պատահական չէ, որ վերջին շրջանում արդեն սկսել է խոսվել վարչապետ Փաշինյանի հավանական հրաժարականի մասին։ Ընդ որում, խոսվում է շատ ակտիվորեն: Նաև՝ հենց իշխանության ներսում:

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031