Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Մենք մեր ծրագրերը, հեղափոխական օրակարգն իրականություն դարձնելու համար կօգտվենք պահի ամենահարմար, արդյունավետ մեթոդներից, այդ թվում՝ փողոցային պայքարից». «Հրապարակ»

Մայիս 22,2020 11:51

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը հեղափոխության ջատագովներից էր, սկսել է հիասթափության նոտաներ հղել առ իշխանություն։ «ՔՈ»-ին չեն գոհացնում Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարող թիմի ցուցաբերած արդյունքները, որովհետեւ նրանք հեղափոխությունից 2 տարի անց չեն իրականացրել «ՔՈ»-ի մի շարք ակնկալիքներ։ Բողոքի ու դժգոհության նոտաներից ամենացայտունն օրերս «ՔՈ» անդամ Գարեգին Միսկարյանի բավականին կոշտ գրառումն էր:

«ՔՈ» գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանն այս թեմայով երեկ մեզ ասաց․ «Երբ մենք գնացել ենք հեղափոխության, բոլորս մտքում ունեցել ենք որոշակի համակարգային բարեփոխումներ, որոնք երկիրն ավելի լավը կդարձնեն։ Այդ բարեփոխումների մասին մենք հայտարարել ենք տարբեր կերպ, կետեր ենք հայտարարել, եւ դրանք իրականացված չեն դեռեւս։ Եվ գնալով հույսը մարում է, որ կիրականացվեն, որովհետեւ էդպիսի համակարգային, հեղափոխական ռեֆորմներ արվում են, երբ ռեֆորմ անողի վարկանիշը բարձր է»։

– Իսկ հատկապես ի՞նչ ռեֆորմներ էիք ակնկալում, որ չեն իրականացվել։

– Քաղաքական համակարգի ռեֆորմներ՝ կուսակցությունների մասին օրենքով, մենք կուզեինք նաեւ Սահմանադրության փոփոխություն տեսնել, մենք կուզեինք ազատ ու անկախ դատարանի ստեղծման համար իրականացվող ռեֆորմներ տեսնել, մենք կուզեինք կուսակցությունների քաղաքական համակարգին համապատասխան Ընտրական օրենսգիրք ունենալ, մենք կուզեինք, որ հանրաքվեների ինստիտուտը պարզեցվեր։ Ամենակարեւորը՝ մենք կուզեինք, որ սեփականության հարցերը կարգավորվեին, որպեսզի մենք պերմանենտ հեղափոխությունների շրջան չմտնեինք։

– Իսկ հնարավո՞ր է առաջիկայում փողոցային պայքար ծավալվի ձեր կողմից, մենք նման տեղեկություն ունենք։

– Եթե մեր ծրագրերն իրականություն չդառնան, ապա դա ճանապարհներից մեկն է։ Մենք մեր ծրագրերը, հեղափոխական օրակարգն իրականություն դարձնելու համար կօգտվենք պահի ամենահարմար, արդյունավետ մեթոդներից, այդ թվում՝ փողոցային պայքարից, եթե էդ պահին դա հարմար լինի։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031