Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Ճիշտ կլինի` վարչապետը նույնպես նախաձեռնի այդպիսի հանդիպումներ՝ միավորելով քաղաքական այն ուժերին, որոնց նպատակն ինքնիշխան, ժողովրդավարական Հայաստանն է». «Ժամանակ»

Մայիս 22,2020 11:42

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի, դրա տնտեսական հետևանքների, նոր մարտահրավերների հաղթահարման ուղիների քննարկման նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումների շարք է նախաձեռնել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների, տարբեր ոլորտների մասնագետների հետ: Այս շրջանակում նախագահ Սարգսյանն արդեն իսկ հանդիպում է ունեցել ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի և ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանի հետ: Նախատեսվում են հանդիպումներ այլ ուժերի հետ ևս։

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ նմանատիպ քննարկումներն ու խորհրդակցությունները՝ հատկապես համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում, իսկապես կարևոր են:

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն  ընդգծեց՝ ակնհայտ է, որ մեկ ուժի միջոցով դժվար է հանրությանը անհանգստացնող բոլոր խնդիրների  մասին անհրաժեշտ տեղեկատվությունն ունենալ. «Այսինքն՝ ողջունում ենք հանդիպումների նման ձևաչափն ու կարծում ենք, որ ճիշտ կլինի, եթե հանրապետության վարչապետը նույնպես նախաձեռնի այդպիսի հանդիպումներ՝ փաստորեն միավորելով քաղաքական այն ուժերին, որոնց  նպատակն ինքնիշխան, ժողովրդավարական Հայաստանն է՝ համավարակից հնարավորինս պաշտպանված և տնտեսապես հզորացող»։

Կա՞ քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակի հետ կապված ընդհանուր պատկերացում՝ հարցին ի պատասխան Դիլբարյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ։ Խնդիրն այն է, որ ամեն քաղաքական ուժ և անգամ պարետատունը ունի իր մոտեցումը խնդիրների լուծման, դրանց ահագնացման վերաբերյալ, նույնը նաև կառավարությունը։ Մեկ պատկերացումն այն է, որ դատաիրավական ոլորտում այս  մեխանիզմներ են պետք բարեփոխումներ անելու համար, հետո տեղի են ունենում այլ ազդեցություններ, ու պատկերացումները փոխվում են։ Այսինքն՝ մեր առաջընթացի գլխավոր վտանգն ու այս ձևավորված տեղապտույտն առաջանում են նրանից, որ բոլորն ունեն դրվագային պատկերացումներ երկիրը այս դժվարին իրավիճակից դուրս  բերելու համար։ Բայց այդ դրվագները չեն ամբողջանում, ու մեր խնդիրները չեն լուծվում»։

Մարիամ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031