Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ցուցանիշը մեր պացիենտների մոտ օրական մի քանի անգամ չափվում է, որպեսզի որոշվի առողջական վիճակի փոփոխության ուղղությունը. Արսեն Թորոսյան

Մայիս 22,2020 11:32

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որոշել եմ պատմել կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ սուբյեկտիվ և օբյեկտիվ ախտանիշների մասին։

Օբյեկտիվ կարևոր ախտանիշներից մեկը դա արյան թթվածնով հագեցվածությունն է, կամ ինչպես բժիշկներն են ասում թթվածնի սատուրացիան (SpO2):

Այն նորմայում պետք է լինի 95%-ից բարձր և դա նշանակում է, որ թոքերում թթվածնի փոխանցումը արյան մեջ տեղի է ունենանում բավարար քանակով և օրգանիզմում թթվածնաքաղց չի առաջանում:

Երբ կորոնոավիրուսի պատճառով առաջանում է թոքաբորբ և թոքերի մի հատվածը դուրս է մնում թթվածնի փոխանակման գործընթացից, սատուրացիան սկսում է անկում ապրել: Ինչքան սատուրացիան ցածր է, այնքան թոքային հյուսվածքի ախտահարման ծավալը մեծ է և պացիենտի վիճակը ծանր է:

Հենց սատուրացիան բարձրացնելու համար են բժիշկները պացիենտներին թթվածնաթերապիա անում` սկզբում սովորական դիմակով շնչեցնելով, իսկ ավելի ծանր դեպքերում թոքերի ոչ-ինվազիվ և ինվազիվ արհեստական օդափոխությամբ:

Այս ցուցանիշը մեր բոլոր պացիենտների մոտ օրական մի քանի անգամ չափվում է, որպեսզի որոշվի առողջական վիճակի փոփոխության ուղղությունը` բարելավում կամ վատթարացում և համապատասխան միջամտություններ կատարվեն։

Հ.Գ. բարեբախտաբար իմ մոտ թթվածնի սատուրացիան դեռ 98% է»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031