Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պա­հի դրու­թյամբ ու­զեն, թե ոչ` վար­չա­պե­տի այ­լընտ­րան­քա­յին թեկ­նա­ծու է հա­մար­վում Ար­թուր Վա­նե­ցյա­նը». «Իրատես»

Մայիս 22,2020 11:09

Իշ­խա­նու­թյու­նը չի կա­րո­ղա­նում ճգ­նա­ժա­մա­յին կա­ռա­վա­րում ի­րա­կա­նաց­նել, վի­րուսն ան­կա­ռա­վա­րե­լի է, իսկ նե­րիշ­խա­նա­կան ճամ­բա­րում ճա­քե­րը մե­ծա­նում են։ Ներ­քա­ղա­քա­կան այս և այլ խն­դիր­նե­րի շուրջ զրու­ցել ենք քա­ղա­քա­գետ ԱՐ­ՄԵՆ ԲԱ­ԴԱ­ԼՅԱ­ՆԻ հետ։

Մի­քա­յել Մի­նա­սյանն իր վեր­ջին գրառ­մամբ, որ­պես ի­րա­վի­ճա­կից դուրս գա­լու ելք, ա­ռա­ջար­կում է իմ­քայ­լա­կան­նե­րին ի­րենց մի­ջից նոր վար­չա­պետ ընտ­րել։ Ակ­նար­կում է, որ նրանց շար­քե­րում կան եր­կուե­րեք թեկ­նա­ծու­ներ։ Նախ հա­վա­նա­կա՞ն եք հա­մա­րում իշ­խա­նա­փոխ­ման այս սցե­նա­րը և, ըստ Ձեզ, ով­քե՞ր են այդ հա­վա­նա­կան թեկ­նա­ծու­նե­րը։

-Դժ­վա­րա­նում եմ ա­սել, թե ում նկա­տի ու­ներ։ Այս գործ­չի կող­մից դեռ նա­խորդ տար­վա վեր­ջից աս­պա­րեզ է նետ­վում այն գա­ղա­փա­րը, որ վար­չա­պետն իր տե­ղում չէ և պետք է փոխ­վի։ Սա ար­տա­հայտ­վում է և նրա գրա­ռում­նե­րում, և վեր­ջին տե­սա­շա­րե­րում։ Սա մեկ օ­րում ա­ռաջ քաշ­ված գա­ղա­փար չէ, այս թևն այդ միտ­քը տար­բեր ձևա­կեր­պում­նե­րով տևա­կան ժա­մա­նակ շր­ջա­նա­ռու­թյան մեջ է դրել։ Եր­րորդ նա­խա­գա­հը Զագ­րե­բում ե­լույթ ու­նե­ցավ ու նշեց, թե պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ են խախտ­վել, ի­րեն մե­ղադ­րում են, թե իշ­խա­նու­թյու­նը ո­րոշ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյամբ են փո­խան­ցել։ Հե­տո տար­վա սկզ­բին Սերժ Սարգ­սյա­նը գնաց Եվ­րո­պա, հան­դի­պեց Դո­նալդ Տուս­կի հետ (իսկ Տուս­կը ԵՄ-ում գլո­բա­լիս­տա­կան թևի կարևո­րա­գույն գոր­ծիչ­նե­րից է), ո­րին հա­ջոր­դե­ցին Մի­նա­սյա­նի կող­մից կր­կին Փա­շի­նյա­նի հե­ռաց­ման ու­ղերձ­նե­րը, վեր­ջերս էլ կոնկ­րետ մե­ղադ­րանք­ներ ուղղ­վե­ցին, որ Փա­շի­նյա­նը մա­ֆիոզ հա­մա­կար­գի ան­դամ է, կո­ռուպ­ցիո­ներ։ Հի­մա սկս­վել է 3-րդ փու­լը՝ «Իմ քայ­լի» մի­ջո­ցով հե­ռաց­նել նրա։ Մի­նա­սյա­նի գրառ­ման մեջ մի հե­տաքր­քիր բան կա, նա ա­սում է, որ իմ­քայ­լա­կան­ներն ա­նուղ­ղա­կի կապ­վում են իր հետ, դժ­գո­հում, փաս­տե­լով, որ դա քիչ է, պի­տի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի դի­մեն։ Կար­ծում եմ, այս բո­լո­րը մի շղ­թա­յում պի­տի դի­տար­կել, որն ա­մենևին էլ պա­տա­հա­կան գոր­ծըն­թաց չէ։ Ինչ վե­րա­բե­րում է այն հան­գա­ման­քին, թե հնա­րա­վոր է նման տար­բե­րա­կով Փա­շի­նյա­նին հե­ռաց­նեն, կար­ծում եմ, նպաս­տա­վոր պայ­ման­ներ ար­դեն կան, քա­նի որ իշ­խա­նու­թյու­նում ճեղ­քու­մը կա. Փա­շի­նյա­նի վար­կա­նիշն ըն­կել է։ Բայց այ­սօր նման կո­չը ար­դյունք կտա, թե ոչ, դժ­վար է ա­սել, հնա­րա­վոր է 2 շա­բաթ կամ 2 ա­միս հե­տո լի­նի, բայց դրա հա­մար պա­րարտ հող կա։

Իշ­խա­նու­թյու­նում պատ­կե­րը կար­ծես ո­րո­շա­կի պարզ է, բայց թե ինչ է կա­տար­վում ընդ­դի­մա­դիր բևե­ռում, բա­վա­կան ա­նո­րոշ է։ Քն­նա­դա­տու­թյուն­նե­րը շատ են, բայց միա­վո­րում չկա, ընդ­դի­մու­թյունն իր լուծ­ման տար­բե­րակն ու­նի՞՝ ա­ռանց ա­պա­վի­նե­լու իշ­խա­նու­թյան ներ­սից ի­րա­վի­ճա­կը շտ­կե­լու հնա­րա­վո­րու­թյա­նը։

-30 տա­րի է ընդ­դի­մու­թյան միա­վոր­ման հարցն ար­դիա­կան է։ Ա­նուն­նե­րը փոխ­վում են, բայց երևույ­թը նույնն է մնում։ Ընդ­դի­մու­թյան տար­բեր հատ­ված­ներ տար­բեր խն­դիր­ներ ու­նեն։ Ե­թե ընդ­դի­մու­թյան այն թևին անդ­րա­դառ­նանք, որն ա­ռա­ջար­կում է վար­չա­պետ ընտ­րել իմ­քայ­լա­կան­նե­րի ջան­քե­րով, ե­թե չեմ սխալ­վում, խոր­հր­դա­րա­նում 67 ձայն է դրա հա­մար հար­կա­վոր։ ԲՀԿ, ԼՀԿ խմ­բակ­ցու­թյուն­նե­րի պատ­գա­մա­վոր­նե­րը միա­սին և առն­վազն 20 իմ­քայ­լա­կան է հար­կա­վոր վար­չա­պետ ընտ­րե­լու հա­մար, որ­պես­զի նաև կոա­լի­ցիոն կա­ռա­վա­րու­թյուն ձևա­վոր­վի։ Բայց սա շատ բարդ է, քա­նի որ հա­վակ­նու­թյուն­նե­րի խն­դի­րը կա։ Ար­դեն 30 տա­րի է ընդ­դի­մա­դիր դաշ­տում կա ամ­բի­ցիա­նե­րի, մե­ծամ­տու­թյան հարց, ո­րը խան­գա­րում է ու թույլ չի տա­լիս այդ դաշ­տում ի­րա­կան գոր­ծըն­թաց­ներ տե­ղի ու­նե­նան։ 30 տա­րի շա­րու­նակ կա նաև գրա­գետ աշ­խա­տե­լու խն­դիր, մտա­ծում են, որ իշ­խա­նու­թյու­նը պետք է ա­մեն ինչ ա­նի, որ ի­րենք իշ­խա­նու­թյան գան։ Այդ­պես չի լի­նում, իշ­խա­նու­թյու­նը եր­բեք կա­մա­վոր իշ­խա­նու­թյուն չի հանձ­նում։ Դու պետք ա­վե­լի մր­ցու­նակ, գրա­գետ լի­նես, որ­պես­զի իշ­խա­նու­թյան գաս։ Հա­յաս­տա­նում միշտ էլ ընդ­դի­մա­դիր դաշ­տում մր­ցու­նա­կու­թյու­նը թույլ է ե­ղել։ Ինչ­պես իշ­խա­նու­թյու­նը, այն­պես էլ ընդ­դի­մու­թյու­նը չի սի­րում սո­վո­րել։

Գոր­ծող իշ­խա­նու­թյա­նը կամ կփո­խա­րի­նի ի­րենց թի­մից մե­կը, կամ այլ քա­ղա­քա­կան ու­ժի ներ­կա­յա­ցու­ցիչ, բայց ոչ եր­բեք երկ­րորդ ու եր­րորդ նա­խա­գահ­նե­րի թի­մա­կից­նե­րը, ո­րով­հետև ժո­ղո­վուր­դը նրանց մեր­ժել է։ Սա չի նշա­նա­կում, որ նրանք քա­ղա­քա­կան կշիռ չեն կա­րող ու­նե­նալ։ Այս պա­հի դրու­թյամբ ու­զեն, թե ոչ` վար­չա­պե­տի այ­լընտ­րան­քա­յին թեկ­նա­ծու է հա­մար­վում ԱԱԾ նախ­կին տնօ­րեն Ար­թուր Վա­նե­ցյա­նը։

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031