Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կանխատեսվում է, որ անշարժ գույքի գները 30 տոկոսով կնվազեն». «Ժամանակ»

Մայիս 22,2020 10:38

Հաշվի առնելով տնտեսական ներկա միտումները, համավարակով պայմանավորված փակ սահմանները՝ կանխատեսվում է, որ 2020 թվականին անշարժ գույքի գները 30 տոկոսով կնվազեն։ Այս մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց  «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը։

«Ընդհանուր շուկան իմ պատկերացրածից ավելի ակտիվ է, բայց գների նվազում աստիճանաբար արդեն կա։ Ճիշտ է, քիչ-քիչ, բայց երևի մարդիկ հոգեբանորեն դրան հարմարվելու կարիք ունեն։ Օրինակ՝ մենք մի քանի գործարք ենք կատարել, երբ կառուցապատողից բնակարան են գնել, գումարի մի մասը պարտք են մնացել, պետք է վերջում վճարեին, չեն կարողացել, ստիպված բնակարանն ավելի էժան գնով վաճառել են։ Հաշվի առնելով տնտեսական ներկա միտումները, համավարակով պայմանավորված փակ սահմանները՝ կանխատեսվում է, որ 2020 թվականին անշարժ գույքի գները 30 տոկոսով կնվազեն»,- ասաց գործակալության տնօրենը։

Դանիելյանի խոսքով՝  Երևանի Կենտրոն համայնքի բնակարանների վարձակալության գներն արդեն իսկ 50 տոկոսով նվազել են։ «Վարձակալության շուկայում թանկարժեք բնակարանները հիմնականում վարձակալում էին զբոսաշրջիկները։ Այդ բնակարանները կես գին են դարձել։ Իսկ ցածր արժեք ունեցող բնակարանները հիմնականում վարձակալում էին ուսանողները։ Դրանք ևս հիմա դատարկ են, քանի որ ուսանողներ չկան, դասեր չկան։ Վարձակալության շուկայում ընդհանուր 50 տոկոսով նվազում կա»,- մանրամասնեց ոլորտի մասնագետը։

Մեր զրուցակցի խոսքով՝ Երևանում թանկարժեք բնակարանները հիմնականում գնում էին Սփյուռքի մեր հայրենակիցները, ինչպես նաև զբոսաշրջիկները։ Այդ առումով ևս խնդիր է առաջացել։ «Առհասարակ հիմա, քանի որ տուրիստական ոլորտը գոյություն չունի, ռեստորանները, հյուրանոցները, վարորդները, բազմաթիվ ճյուղեր չեն աշխատում։ Զբոսաշրջիկները շատ մեծ դրամական ներհոսք էին ապահովում։  Մեր տնտեսության մոտավոր 15-20 տոկոսն իրենք էին ապահովում։ Հիմա դա չկա։

Այդքան մարդ գործազուրկ է դարձել։ Շղթայական ռեակցիայով այդ մարդիկ էլ ստացած գումարները ծախսում էին այլ ոլորտների վրա։ Հետևաբար` գումար չեն ստացել, չեն ծախսելու այլ ոլորտներում։ Այսինքն՝ դրանք ևս տուժելու են»,- ընդգծեց Վահե Դանիելյանը։

Քրիստինա ԱՂԱԼԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031